ARM | RUS |

Նախկին՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձեւն այսօր իշխանությունները դարձրել են «տարածքներ՝ անվտանգության դիմաց». Դավիթ Շահնազարյան

29.12.18 | 18:41

Դավիթ Շահնազարյանը «5-րդ ալիքի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ղարաբաղյան բանակցությունները «սկսվել են զրոյական կետից, այն, ինչ երազում էր Ադրբեջանը»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին, նա հակադարձեց Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը՝ «մինչեւ հիմա չի բանակցել»:

«Ուրեմն, տեղյակ եմ պահում նրան. Պարոն Փաշինյան, դուք Արցախի հարցով բանակցում եք մայիսի 8-ից, այն պահից, երբ դուք դարձաք վարչապետ: Երկրորդ՝ արտգործնախարարության խոսնակը, երբ վերջերս արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, հակադարձեց՝ չպետք է խանգարել բանակցային գործընթացին, նշելով՝ «զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը»: Այսինքն, ընդունեցին, որ ակտիվ բանակցային պրոցես է գնում: Դա ի՞նչ բանակցային պրոցես է… Դրանք լրիվ նոր՝ զրոյից բանակցություններ են, այն, ինչ երազում էր Ադրբեջանը: Առաջինը՝ չկան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի օրակարգը:

Սա կորսված է: Երկրորդը՝ կորսված է զինադադարի հիմքը՝ 1994-1995թթ. եռակողմ փաստաթղթերը եւս կորսված են, եւ դրա փոխարեն համանախագահների հայտարարությամբ զինադադարի հիմք են ընդունվում Դուշանբեի վերելակային բանակցությունները: Այսինքն, այն ինչ եղել է սկսած 1992 թվականից՝ դա հիմա չկա, կա՝ վերելակային բանակցություն:

Երրորդը՝ չկան միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն՝ ինքնորոշման իրավունք: Դա էլ արդեն գոյություն չունի: Ընդհանրապես, սկսվել է ամբողջապես Ադրբեջանի դիրքորոշման հունով ընթացող զրոյական գործընթաց: Իշխանությունները մինչեւ հիմա չեն ասում, թե ինչ բանաձեւով են բանակցում: Ես կարող եմ ասել ինչ բանաձեւով են բանակցում:

Նախկին իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ բանաձեւը հետեւյալն է՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», հիմա բանակցություններն ընթանում են «տարածքներ՝ անվտանգության դիմաց»: Սա է էապես փոխվել:

Եվ երբ ներկայիս իշխանությունները ասում են՝ կարգավիճակ, անվտանգություն եւ այդ երկու հասկացություններն իրարից տարանջատում են, սա նշանակում է՝ սկզբից կլինեն անվտանգության ինչ-որ երաշխիքներ, դրանից հետո մի օր էլ կխոսենք կարգավիճակի մասին: Իսկ երբ ասում ես՝ միայն կարգավիճակ, ինչը շեշտում էին նախկին իշխանությունները, դրա բաղադրիչներից մեկն արդեն անվտանգությունն էր», պարզաբանեց Դավիթ Շահնազարյանը: Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի լավատեսությունը, երբ ասում են, թե 2019 թվականը ԼՂ խնդրի համար բեկումնային կարող է դառնալ:

Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանը հիմքեր ունի նման տեսակետ ունենալու: Նրա կարծիքով, եթե աշխարհաքաղաքական մեծ ցնցումներ չլինեն՝ կարող է բեկում արձանագրվել: «Կրկնում եմ, ղարաբաղյան բանակցությունները սկսվել են զրոյական կետից:

Մի ապացույց էլ բերեմ, որ նախկին բանակցությունների սկզբունքներն այսօր չկան: Հիշեք, թե Ադրբեջանը նախկինում որքան հաճախ էր հիշատակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս հայտնի բանաձեւերը: Իհարկե, մշտապես Ադրբեջանը սխալ էր դրանք մեջբերում, այնտեղ պահանջներից միայն մեկն էր շեշտում: Ադրբեջանի իշխանությունները հիմա նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին չեն խոսում, որովհետեւ սկսվել է զրոյական գործընթաց, որը ձեռնտու է Ադրբեջանին:

Ինձ հայտնի է նաեւ, թե ինչ ընդհանուր գծերով են ընթանում այսօր ղարաբաղյան բանակցությունները, մեր արտգործնախարարությունը տանում է այդպիսի բանակցություններ եւ զրո հրապարակայնություն: Նախկինում մենք գիտեինք Հայաստանի օրակարգը, գիտեինք՝ Հայաստանի դիրքորոշումը, հիմա մենք ոչինչ չգիտենք: Մենք առավելագույնը տեղեկատվություն ենք ստանում Ադրբեջանից, մյուս երկրների պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաեւ տարբեր երկրների իշխանություններին մոտ կանգնած փորձագետներից», նշեց Դավիթ Շահնազարյանը:

Իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է կողմ դառնա ղարաբաղյան բանակցային գործընթացին: «Բայց նրանք գաղափար չունեն, թե դա ինչպես պետք է անել, դա հայտարարություններով չի արվում: Ասում են՝ դա մեր օրակարգում է, մեր օրակարգում են նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ձեր օրակարգը միայն ձեր սեղանին է, դրանք չկան բանակցային սեղանի օրակարգում», հակադարձեց Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիեւ Դուշանբեի հանդիպումից հետո հայտարարված օպերատիվ կապի ստեղծմանը եւ հայտարարություններին, թե այսօր սահմաններում հարաբերական անդորր է՝ Դ.Շահնազարյանը նկատեց.

«Այդ հարաբերական անդորրն Ադրբեջանն արդեն օգտագործել է Նախիջեւանի սահմանին մի քանի հազար հեկտարի վրա վերահսկողություն հաստատելով: Մեր դիրքերը մնացել են նույն տեղում, նրանց դիրքերն առաջ են եկել: Երկրորդ՝ Ադրբեջանը Դուշանբեի այդ հրադադարն օգտագործել է, որպեսզի Արցախ-Ադրբեջան շփման գծում նոր ամրություններ տեղադրի, մեծ արագությամբ կատարվում են այդ աշխատանքները: Այդ ամրությունները՝ բլուրներն ունեն հարձակողական բնույթ»: Այս առիթով Փաշինյանի հակադարձել էր, թե Նախիջեւանում այդ բլուրների 95 տոկոսը եղել է մինչեւ իր իշխանությունը: Դավիթ Շահնազարյանը հակադարձեց.

«Դա, ոչ դիվանագիտորեն ասեմ՝ սուտ է, լավագույն դեպքում՝ 5/95 հարաբերակցությունը կա: Ո՛չ, դրանց առնվազն 95 տոկոսը իրականացվել է այս իշխանության օրոք, ինչի մասին մի շարք անհեթեթ հայտարարություններով հանդես է եկել պաշտպանության նախարարությունը»: Դավիթ Շահնազարյանը նաեւ հայտարարեց. «Կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք մենք թույլատրել ենք հակառակորդի առաջ գալը, Ադրբեջանին թույլատրել ենք մի քանի հազար հեկտար վերահսկողություն սահմանելը, իսկ Դուշանբեի հրադադարի արդյունքում՝ բոլոր այդ դիրքերն ապահովվել են ինֆրակառուցվածքներով, ճանապարհներով»: Ըստ Շահնազարյանի՝ սա է Դուշանբեի հանդիպման եւ համաձայնությունների գինը եւ ամենահետաքրքիրն այն է, ըստ նրա, որ այս հարցերի քննարկման վրա վետո է դրված. «Չեն քննարկում ո՛չ իշխանության մաս հանդիսացող հասարակական կազմակերպությունները, ո՛չ իշխանության մաս դարձած փորձագետները»:

aravot.am



Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել են. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Գորիսում գերեզմանների մոտ վեճն ավարտվել է նռնակի պայթյունով. Վարուժան և Արմեն Յոլյանները մահացել...

23:31

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով. Պապոյան

2025-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանումն աճել է 9,2 տոկոսով....

15:27

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

14:27

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է. «Հրապարակ»

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը կորել է....

13:48

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է

13:22

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել

Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է...

13:04

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3 տուժած

Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ապա ճանապարհի եզրաքարերին․ կա 3...

13:19

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ Պապոյան

Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ արդեն՝ 420 դրամ․ Գևորգ...

12:43

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին

10 տիրադավներից Հովնան արքեպիսկոպոսը կմասնակցի Եպիսկոպոսաց...

12:17

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ Զաքարյան

Ի՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ...

11:42

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան

11:14

Գյումրիում տուն է այրվել

Գյումրիում տուն է այրվել

10:43

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութում

Հրդեհ՝ Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների...

10:19

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին

Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների...

17:02

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

Արցախից դուրս եկած հայերից մեկը հոսպիտալացվել է. ԱՆ

16:38

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի» անդամակցությունից

Բրիտանիան հրաժարվել է «Խաղաղության խորհրդի»...

16:18

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը

Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ...

16:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01