Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում բարձր մակարդակով անցկացված հանդիպմանը, որի ժամանակ խոսք է եղել ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայում տիրող իրավիճակի մասին, հաստատել են արաբական այդ պետության տարածքային ամբողջության նկատմամբ իրենց հարգանքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հղումով:
«Երկու կողմերն էլ ընդգծել են, որ բոլոր գործողությունները խստորեն կհամապատասխանեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձևին, կպահպանվի Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միանշանակ հարգանքը»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև կայացած բանակցությունների արդյունքները:
Լավրովը հավելել է, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ԱՄՆ-ի կողմից զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հողերում ռազմական ներկայացուցիչների միջև համակարգման շուրջ:
«Մենք հատուկ ուշադրության ենք արժանացրել նոր հանգամանքները, որոնց ստեղծվեցին ԱՄՆ-ի կողմից Սիրիայից զորքերի դուրսբերման արդյունքում»,- ասել է արտգործնախարարը՝ հավելելով. «Ռուսաստանը և Թուրքիան որոշել են, թե ինչպես են երկու կողմերի ռազմական ներկայացուցիչները շարունակելու համակարգել իրենց քայլերը նոր պայմաններում` Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման նպատակով»:
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44