ARM | RUS |

«Իմ աշխատանքային պրակտիկայում չի եղել նման բան». փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը հետաձգելու մասին

30.12.18 | 11:21

Դեկտեմբերի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի բաժնում տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը, որը տևեց մոտ երկու ժամ, սակայն նրա պաշտպան Արամ Օրբելյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ միջնորդության քննությունը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա հունվարի 9-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ իրենց ներկայացրած միջնորդությունը դատարանը չի քննել, քանի որ քննիչը հայտարարել է, թե աշխատանքային ժամն ավարտվել է, և ունի անձնական որոշ գործեր.

«Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»,- ասել էր Արամ Օրբելյանը։

Փաստաբան Հրանտ Անանյանը 168.am-ի զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության հետաձգմանը, նկատեց, որ, եթե նախաքննության մարմինն աշխատանքային ժամին սկսեր անձին կալանավորելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը քննել, և տվյալ անձը գտնվեր արգելանքի տակ, ապա դատարանը միանշանակ այդ հարցը կքննարկեր անհապաղ՝ ընդհուպ՝ մինչև աշխատանքային ժամից հետո և ոչ աշխատանքային օրերին. պրակտիկան այդպես է ձևավորված։

«Եթե կալանավորելու հետ կապված հարց լիներ, այսինքն՝ ի վնաս քաղաքացու խնդիր լիներ (դատարանները հիմնականում ցուցաբերում են այս մոտեցումը), միջնորդությունը քննարկում են անհապաղ։ Բայց Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակներում իրավիճակն այնպիսին է, որ անձը գտնվում է կալանքի տակ, և չքննարկվեց նրան գրավով ազատ արձակելու հարցը»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Դատական օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ինչը երբեմն կարգավորում է, որ, եթե դատավարարության մասնակիցները չեն առարկում, ապա դատական քննությունը կարող է շարունակվել նաև ոչ աշխատանքային ժամի։

«Այստեղ խոսքն առավելապես վերաբերում է գործի դատական քննությանը, այլ ոչ թե անձի ազատության մեջ գտնվելու կամ նախնական կալանքի տակ գտնվելու հարցերին, որոնց լուծումներն իրենց բնույթով անհապաղ քննարկման հարցեր են։ Քանի որ օրենքն այս հարցը հստակ չի կարգավորում, կարծում եմ՝ դատարանն այդ հանգամանքն օգտագործելով՝ միջնորդության քննությունը հետաձգել է մինչև գալիք աշխատանքային օրերը։ Այսինքն՝ տևական ժամանակով հետաձգել է անձի ազատության մեջ լինելու կամ չլինելու հետ կապված հարցը։ Ողջամտության տիրույթում այս հարցը պետք է սեղմ ժամկետներում քննարկվեր»,- շեշտեց Հրանտ Անանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ, եթե աշխատանքային ժամն ավարտվել էր, ապա դատարանը կարող էր հաջորդ օրը հրավիրել դատական նիստ, նման իրավունք, բայց ոչ պարտականություն, դատարանին վերապահված է։

«Զուտ արժեհամակարգի տեսանկյունից հարցը պետք է քննարկվեր սեղմ ժամկետում՝ անձի իրավական անորոշության մեջ չգտնվելու համար, հատկապես, որ առջևում 10 օրից ավելի ոչ աշխատանքային օրեր են։ Իմ աշխատանքային պրակտիկայում չեմ հանդիպել, որ սկսվի ներկայացրած միջնորդության քննությունը և երկարաժամկետ հետաձգվի։ Եղել է, որ գրավի միջնորդությունը հետաձվել է առավելագույնը 4 օրով, բայց չի եղել, որ քննությունը սկսվի տոներից առաջ և հետաձգվի մինչև տոներից հետո, նման բան նույնիսկ չեմ լսել։

Բայց օբյեկտիվ լինելու համար պետք է նշեմ, որ քննարկումը՝ անձին կալանավորելու վերաբերյալ, որը եղավ Վերաքննիչ դատարանում, մի քանի օր տևեց։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե գրավի միջնորդության քննությունը հնարավորինս շարունակվեր և ուղիղ ժամը 18։00-ին չավարտվեր։ Հատկապես, որքանով տեղյակ եմ, դատարանը գործի քննությունը նշանակել էր ժամը 17։00-ին»,- եզրափակեց Հրանտ Անանյանը։


Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ. այն տեմպը, որ կա, վատը չէ. Արայիկ Հարությունյան

Հայաստանն ադրբեջանական կողմի հետ ինտենսիվ շփվում է բոլոր հարցերի շուրջ. այն տեմպը, որ կա, վատը...

13:25

Չի կարելի մարդկանց կերակրել սիրուն, բայց կեղծ խոստումներով. Գագիկ Ծառուկյան

Չի կարելի մարդկանց կերակրել սիրուն, բայց կեղծ խոստումներով. Գագիկ...

13:05

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 8-րդ...

12:45

Կա՞ մեկը, ով կասի, որ ինքը երբեք մեղավոր չի եղել. Սերժ Սարգսյանի պատասխանը՝ իրեն ուղղված մեղադրանքներին

Կա՞ մեկը, ով կասի, որ ինքը երբեք մեղավոր չի եղել. Սերժ Սարգսյանի պատասխանը՝ իրեն ուղղված...

12:22

«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը (Տեսանյութ)

«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը...

11:33

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններ. Հայաստանն այսօր երեք մասնակից ունի

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններ. Հայաստանն այսօր երեք մասնակից...

11:09

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայանիստ գյուղի բնակիչ է ձերբակալվել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Հայանիստ գյուղի բնակիչ է...

10:33

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

09:56

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական աշխատանքներին»․ ՆԳՆ

«Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել 3-ամյա երեխայի որոնողական...

22:13

«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող բռնաճնշումների մասին»․ Բողոքի ակցիա տեղի կունենա ԱԺ-ի մոտ

«ԵՄ-ից ժամանած պատվիրակները պարտավոր են վերաբերմունք արտահայտել Հայասատանում շարունակվող...

21:38

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին (Տեսանյութ)

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին (Տեսանյութ)

20:02

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը...

17:37

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և...

17:13

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ...

17:08

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրենյանց

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա....

16:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16