Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը:
Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր պատիվ է Նոր տարվա նախօրեին այստեղ գտնվելը, մեր զինվորների հետ լինելը: Պատիվ է, քանի որ դուք եք մեզ տալիս այն վստահությունն ու հանգստությունը, որն անհրաժեշտ է, որ մեր երկիրն առաջ է գնում և առաջ պետք է գնա ավելի վստահորեն, որ երկրում կարող են տեղի ունենալ հսկայական փոփոխություններ: Բայց այս ամենը չէր կարող լինել, եթե դուք ամուր կանգնած չլինեիք սահմանին: Ես՝ որպես Հանրապետության նախագահ, որպես պարզ քաղաքացի վստահ եմ, որ մեր երկրի ապագան ապահով ձեռքերում է: Ամեն մի հայ զինվորի կյանքը մեզ համար թանկ է, ինչպես որ թանկ է հայրենիքը: Այնպես որ ամուր եղեք, պահեք մեր սահմանը, և, ամենակարևորը, իրար պահեք, տղաներ»,-զինծառայողներին իր մաղթանքներն է հղել նախագահը:
Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44