Նորաձևությունում կոնկրետություններ չկան, նորաձև է ամեն բան, ամեն ինչ, ամեն տեսակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դիզայներ Արամ Նիկոլյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ միտումներ են առկա նորաձևությունում 2019 թվականի համար:
«Մարդիկ, ովքեր զբաղվում են նորաձևությամբ, այդ ոլորտում փորձում են անգամ իրար հետ կապ չունեցող ոճերով, համադրություններով ստանալ նոր ուղղություններ, դրանով պայմանավորված՝ նորաձևությունում ամեն ինչ շատ է, և կոնկրետ ինչ-որ բան չկա առանձնացված»,- ասաց նա և նշեց, որ հինգ տարի է արդեն՝ այդ տենդենցն է առկա, որը գնալով խորանում է:
Ինչ վերաբերում է կենդանակերպի հետ ասոցացվող գույներին, Արամ Նիկոլյանը նշեց, որ կենդանակերպի նշանը կապ չունի նորաձևության հետ, թեև շատերը փորձում են կապել:
«Այն ավելի շատ մարդկանց հետաքրքրության հետ է կապված, սակայն խորհուրդ չէի տա տարվա խորհրդանիշը նորաձևության հետ կապել: Նորաձևությունը առանձին աշխարհ է, որտեղ անհատական կերպարն է նորաձև, որով մարդ կտարբերվի»,- ասաց նա:
Անդրադառնալով գալիք տարվա գույներին՝ Արամ Նիկոլյանն ասաց, որ դրանք բազմազան են՝ սկսած կարմիրից, կրակին նմանվող գույներից, վերջացած փիրուզով: Ոճաբանը նկատեց, որ ամեն թեմա ունի իր թելադրող գույնը: «Կան գույներ, որոնք ավելի հաճախ են կիրառվում, բայց բոլոր գույներն էլ նորաձև են»,- ասաց նա:
Արամ Նիկոլյանը նկատեց, որ ներկայումս հասարակությունը ինֆորմացիայի պակաս չունի, կա մեծ հնարավորություն նորաձև լինելու, և բավականին տեսանելի է այդ փոփոխությունը երիտասարդության շրջանում:
Նա կոչ արեց լինել ազատ, չմտածել կողքի կարծիքների մասին: «Ինձ դուր չի գալիս այդ «ինկուբացիոն» վիճակը, այսինքն՝ միանման լինելը․ մնացած առումներով մեր երիտասարդները շատ ոճային են, նորաձև են»,- եզրափակեց նա:
18:48
18:24
18:09
17:19
17:03
16:42
16:23
16:09
14:53
14:32
14:09
13:45
13:21
13:04
12:47
12:29
12:07
11:47
11:34
11:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44