Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ սկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի «8-րդ ալիքը»:
Ինչպես հայտնում է france24.com-ը, ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:
Շարժման ղեկավարները ցուցարարներին կոչ են արել փողոցներ դուրս գալ առանց արդեն խորհրդանշական դարձած դեղին անթև բաճկոնների, որպեսզի ավելի քիչ ուշադրություն գրավեն:
Նշվում է, որ Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ, ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօրվա ցույցերի ընթացքում ջրցան մեքենաներ ու զրահապատ մեքենաներ չեն կիրառվի:
Պարբերականը նկատում է, որ այս տարվա ցույցերը կարող են ավելի թեժ լինել:
Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից:
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44