Tert.am-ի հարցմանը, թե ինչու է հոսանքազրկվել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից այդպես էլ հստակ չպատասխանեցին:
Նշենք, որ երեկ՝ հուլիսի 25-ին, Tert.am-ը նախ հեռախոսով փորձեց մեկնաբանություն վերցրել ՀէՑ-ից, թե ինչու է հոսանքազրկվել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը, որն ինը օր առաջ գրավել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Հեռախոսային զրույցի ընթացքում ՀԷՑ-ից խոստացան օրվա մեջ մեկնաբանել, հետո պահանջեցին, հարցումը գրավոր ուղարկել՝ խոստանալով, որ հենց նույն օրը կպատասխանեն:
Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռերի» համակարգող խորհրդի նախաձեռնող խումբն իր հայտարարությամբ բողոքել էր, որ արդեն քանի օր է՝ հոսանքազրկված է Էրեբունու ոստիկանության պարեկապահակետային գնդի շենքը:
ՀԷՑ-ին ուղղված հարցմամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչու է երեք օր հոսանքազրկված շենքը: Նաև հետաքրքրվել էինք, արդյո՞ք կվերականգնվի այն, եթե այո, ապա ե՞րբ, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:
ՀԷՑ-ը հարցմանը պատասխանեց միայն մեկ օր հետո՝ ուղարկելով հետևյալ տեքստը. «Ի պատասխան Ձեր 25.07.2016թ. հարցման, ինչպես Ձեր կողմից նշված, այնպես էլ ցանկացած այլ բաժանորդի պարագայում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բացառապես առաջնորդվում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով»:
Նկատենք, որ պատասխանի բովանդակությունն ընդհանրապես չի համապատասխանում մեր ուղարկած հարցերի բովանդակությանը: ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարաջյանը պարզաբանեց, որ իրենք այլ բան չեն ասելու, դա իրենց միակ ու պաշտոնական դիրքորոշումն է:
Նկատենք նաև, որ ՀԷՑ հստակ չպատասխանելով հարցման մեջ ներառված հարցերին՝ խախտել է «Տեղեկատվության ազատության» օրենքը:
tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47