Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Նա նաև բացառում է սահմանին գազի սակագնի բարձրացումից հետո «Գազպրոմ Արմենիային» պարտքի գոյացումը. «Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել»,- նշեց նա:
- Պարոն Եղոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գազի սակագինը սահմանին թանկանալու է՝ 1000 խմ-ի համար 150 դոլարի փոխարեն դառնալով 165 դոլար, բայց սպառողների համար գազը չի թանկանա: Ինչի՞ հաշվին պետք է սպառողի համար գազը չթանկանա՝ Կառավարությո՞ւնն է սուբսիդավորելու, թե՞ «Գազպրոմ Արմենիան» է նույն սակագնով բաշխելու:
- Սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին:
- Հաշվի առնելով նախկին փորձը՝ կարո՞ղ է ինչ-որ պահի պարզվել, որ ՀՀ-ն պարտք է «Գազպրոմ Արմենիային», հետո գույք՝ պարտքի դիմաց գործարքներ լինեն: Բացառո՞ւմ եք նման իրավիճակի ստեղծումը:
- Ամեն ինչ հիմա պետք է որոշվի: Չի կարող ինչ-որ փուլում պարզվել մի բան, ինչը հիմա չի որոշվել: Հենց երեկվանից վերսկսվել են բանակցությունները «Գազպրոմ Արմենիայի» հետ, և մոտ օրերս խնդրի լուծումը կլինի: Եվ ինչպիսին որ լինի լուծումը, դրանից հետո չի կարող պարզվել, որ լուծումն այն չէր, ինչպիսին որ էր:
- Գազը սահմանին վաճառվում է 150 կամ 165 դոլարով, բայց սպառողին այն հասնում է 290 դոլարի չափով: Հնարավո՞ր է, որ արդյունավետության բարձրացման հաշվին սակագինը ոչ միայն չթանկանա, այլև նվազի սպառողի համար:
- Դա արդեն մասնագետները պետք է հաշվարկեն՝ գազի գնագոյացման գործոնները հաշվի առնելով:
- Կառավարության կողմից վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրություններ իրականացվում էին գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, հանձնաժողովներ էին ստեղծվել: Ի՞նչ արդյունքներ ցույց տվեցին դրանք:
- Այո, դրանք առանձին հանձնաժողովներ էին գազի և էլեկտրաէներգիայի գնի ուսումնասիրման: Գազի հետ կապված այս փուլում, կարելի է ասել, հենց այդ ուսումնասիրություններն են քննարկվում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01