Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հունվարի 8-ին հանդիպել է Թուրքմենստանի կառավարությունում գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և զբոսաշրջության ոլորտները համակարգող փոխվարչապետ Փուրլի Աղամուրադովի հետ (Purley Agamuradov):
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում Նոր տարվա և ՀՀ դեսպանի նշանակման առիթով փոխադարձ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանակելուց հետո, զրուցակիցներն անդրադարձել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Աշխաբադում կայանալիք Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացմանը, որի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ դեսպանի և Թուրքմենստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի (Raşit Meredow) հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցություն է ծավալվել։ Ակտիվ են հայ-թուրքմենական գիտակրթական կապերը, համագործակցություն է հաստատվել Երևանի պետական համալսարանի, Թուրքմենստանի Մահտումկուլի Ֆրագիի անվան պետական համալսարանի և Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի միջև, բազմաթիվ հայազգի քաղաքացիներ կրթություն են ստացել կամ ստանում են ՀՀ բուհերում, հայ և թուրքմեն գիտնականները մասնակցում են տարբեր գիտական և բուհական կոնֆերանսների: Համագործակցության լայն ոլորտ է նաև առողջապահությունը: Այս համատեքստում, կողմերն անդրադարձել են նաև սեյսմոլոգիայի և աստղագիտության բնագավառներում հնարավոր համագործակցության ծավալմանը, զբոսաշրջության բնագավառում հայկական կողմի ունեցած փորձառությանը, համատեղ սպորտային հավաքների և միջոցառումների կազմակերպմանն ու տարբեր մարզաձևերում փորձի փոխանակման հարցերին:
ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի փոխվարչապետը կարևորել են երկու երկրների քաղաքական ղեկավարության և բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման և խորացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ․ կողմերի միջև ստորագրվել է շուրջ 80 համաձայնագիր, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44