ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բրիտանական Economist Intelligence Unit-ի հրապարակած «Ժողովրդավարության համաթիվ-2018» զեկույցին, ըստ որի՝ «թավշյա հեղափոխության» հետևանքով բարելավել է իր ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի:
Ըստ Աշոտյանի՝ «զավեշտալի է, երբ Հայաստանի իշխանափոխության մասին զեկույցը մատնանշում է վերջին խորհրդարանական ընտրությունների մասնակցության «բարձր ցուցանիշը», այնինչ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Բրիտանական Economist Intelligence Unit-ը հրապարակել է «Ժողովրդավարության համաթիվ-2018» (Democracy Index 2018) զեկույցը, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին:
Հայաստանը, ըստ այդ զեկույցի, «թավշյա հեղափոխության» հետևանքով բարելավել է իր ցուցանիշը՝ 10 բալանոց սանդղակով 4.11-ից հասցնելով այն 4.79-ի: Սրա արդյունքում մեր երկիրը 111-րդ հորիզոնականից 103-րդն է տեղափոխվել:
Իշխանական քարոզիչները փորձում են ներկայացնել այդ փաստը որպես խոշոր հաջողություն: Մի կողմ թողնելով նման հետազոտությունների իրական նպատակները, մեթոդաբանությունն ու քաղաքականացվածությունն, և ուսումնասիրելով բուն զեկույցը, արձանագրեմ, որ՝
1. Անգամ «թավշյա հեղափոխությունից» և «աշխարհի ամենալավ ընտրությունները» սղցնելուց հետո Հայաստանը մնացել է դասակարգման նույն՝ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐ խմբում, ինչ 2017-ին էր:
2. Արևելյան Եվրոպայի ենթախմբում, որին պատկանում է նաև Հայաստանը, երկիրը մնացել է նույն 21-րդ հորիզոնականում, ինչ 2017-ին էր:
3. Քաղաքացիական ազատությունների ցուցանիշը ամբողջությամբ նույնն է, ինչ 2017-ին՝ 5.59 միավոր:
4. Ընտրական գործընթաց և բազմակարծություն ցուցանիշը աճել է 2017 թվականի համեմատ ընդամենը 0.42 միավորով, դառնալով 5.67, իսկ քաղաքական մասնակցությունը՝ 0.56-ով, հասնելով 5.56-ի:
5. Ամենամեծ առաջընթացը զեկույցի հեղինակները վերագրել են կառավարության գործունեություն ցուցանիշին, 2017-ի 2.86 միավորից այն հասցնելով 4.64-ի, այն դեպքում, որ իշխանափոխությունից հետո հայ հասարակության մեջ առկա մտահոգությունների և խնդիրների զգալի մասը կապված է հենց կառավարության բազմաթիվ անդամների անգործության, սիրողականության և անգրագիտության հետ:
6. Եվ վերջապես, զավեշտալի է, երբ Հայաստանի իշխանափոխության մասին զեկույցը մատնանշում է վերջին խորհրդարանական ընտրությունների մասնակցության «բարձր ցուցանիշը», այնինչ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը, 2017-ի ընտրությունների մասնակիցների 60%-ը 2018-ին դարձել է 49%:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ոչ միայն խորացրել է երկրի անվտանգային, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները, այլև չի ուղեկցվել երկրի «ժողովրդավարական իմիջի» ամրապնդման շոշափելի և տեսանելի արդյունքներով:
Դա էլ էր իրականում թավշյա բլեֆ»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01