Քաղաքապետի նախընտրական խոստումը, բնականաբար, մնում է ուժի մեջ. Երևանի աղբահանության խնդրին պետք է տրվի համակարգային ու արմատական լուծում:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, որ քաղաքապետի թե՛ նախընտրական ծրագրում և թե՛ դրանից հետո խոսվում էր աղբահանությամբ զբաղվող երկրորդ օպերատորին ներգրավելու մասին, և հիմա ինչ փուլում են այդ բանակցությունները:
«Այս պահին ինտենսիվ կերպով ընթանում են քննարկումներ և բանակցություններ՝ խնդրի լուծման օպտիմալ տարբերակը գտնելու համար: Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերությունն ունի մայրաքաղաքում աղբահանությամբ և սանմաքրմամբ զբաղվելու մենաշնորհային պայմանագիր, որը, ըստ նախատեսվածի, ուժի մեջ պետք է լինի մինչև 2020-ական թվականների կեսերը»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ փաստ է նաև, որ «Սանիթեքն» այս պահին բավարար ռեսուրս և կարողություն չունի՝ ապահովելու այն աղբահանությունը, որը համապատասխանում է քաղաքի գործող իշխանության պատկերացումներին ու քաղաքի պահանջներին: «Ընկերության հետ հիմա պարբերական աշխատանքների, քննարկումների արդյունքում, լրացուցիչ ուժերի ներգրավմամբ հնարավոր է դառնում աղբահանությանն այսօրական, իրավիճակային լուծում տալ, այնպես, որ քաղաքը «աղբային» ճգնաժամի առաջ չկանգնի:
Հաշվի առնենք նաև, որ այժմ ձմեռ է, և ձյուն տեղալու դեպքում ևս մաքրման աշխատանքները «Սանիթեքի» իրավասությունների ոլորտում են: Այնպես որ, ներկա պահին ընկերության հետ միասին աշխատանքները շարունակվում են:
Սակայն իմ նշած՝ համակարգային լուծմանն ուղղված աշխատանքները ընթանում են զուգահեռ: Թե ինչ վերջնական տեսք կունենանք այդ քննարկումների արդյունքում, հանրությունը կտեղեկանա մոտ ապագայում»,-ասաց նա:
Հարցին, թե ամեն դեպքում հաշվի առնելով, որ Հայկ Մարությանն էլ այդ մասին խոսել է, բարձրացվել է օպերատոր ունենալու հարց, կա՞ արդյոք երկրորդ օպերատորը, Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ ոչ: «Բայց քննարկումները շարունակվում են, և արդյունքները հայտնի կլինեն մոտ ապագայում»,-ասաց նա:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
09:08 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44