BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ 2018թ. նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, որի մահվան լուրը, սակայն, ՊՆ-ն չի հայտնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ դա Առուստամյանի երկրորդ զինվորական գործուղումն էր Սիրիա:
Ըստ պաշտոնական վարկածի՝ կրտսեր սերժանտը զոհվել է Դեր Զորում, մասնավորապես՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից:
Հատկանշական է, որ նոյեմբերի սկզբին Սիրիայում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքով ՌԴ մի քանի քաղաքացու հնարավոր մահվան մասին առաջինը հայտնել էր «Նովայա գազետա»-ն, սակայն «Նորությունների դաշնային գործակալություն»-ը տեղեկությունը կեղծ էր անվանել՝ բացատրելով, որ դա ընդամենը եղել է «Իսլամական պետություն»-ից առգրավված զենք-զինամթերքի պայթեցման գործողություն:

ՌԴ ՊՆ-ն և Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությունը տվյալ լուրը որևէ կերպ չեն մեկնաբանել:

ՊՆ-ն վերջին անգամ Սիրիայում կրած կորուստների մասին հայտնել էր սեպտեմբերի 17-ին:
Նշվում է, որ ինչ-ինչ պատճառներով որոշում է կայացվել Առուստամյանի մահվան լուրը չհրապարակել:

Կրտսեր սերժանտի ընտանիքին տրամադրված մահվան տեղեկանքում նշվում է, որ Առուստամյանը զոհվել է ականապատ արգելափակոցի պայթյունի հետևանքով՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Նշվում է, որ երիտասարդը զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է բացել արգելափակոցը, սակայն չի կարողացել պահել այն ու գցել է, ինչի հետևանքով պայթել է միանգամից չորս ական:

Սակայն Առուստամյանի հարազատները կատարվածի պաշտոնական վարկածին կասկածանքով են վերաբերվում:

«Հակատանկային ականը չի կարող պայթել, եթե այն գցեն ոչ մեծ բարձրությունից: Այլ բան է, եթե ամբողջ գործողության իմաստը ռուսական զենքի գովազդն է: Սիրիա ուղարկվող ռուսական հրթիռները, ինքնաթիռներն ու տանկերը նոր են, մինչդեռ զինամթերքը, արկերն ու ականները՝ դեռևս խորհրդային արտադրության, որոնց մի մասը դեռ շատ վաղուց էր պետք ոչնչացնել: Անորակ ականը, հավանաբար, կարող էր պայթել նման ցածր տարածությունից ընկնելու դեպքում»,-նշել է Առուստամյանի բարեկամներից մեկը, որը նախկինում առնչություն է ունեցել զինված ուժերի հետ:
Զոհվածի եղբայրներից մեկն էլ նշել է, որ ՌԴ ՊՆ-ն փորձում է ավելորդ անդամ կորուստի մասին չհաղորդել, որպեսզի չվախեցնի Սիրիա զինվորական ծառայության համար մեկնել պատրաստվող կամավորներին:

2015թ. ի վեր Սիրիայում սկսված ռուսական ռազմական արշավի շրջանակում, ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ, զոհվել է 100-ից ավելի զինծառայող, սակայն Reuters գործակալության հաշվարկով՝ զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է: Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գաղտնի կարգադրություն է տվել առ այն, որ ՊՆ-ն Սիրիայում ռուս զինծառայողների մահվան ոչ բոլոր դեպքերի մասին հրապարակավ հայտնի:

11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02