ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին խոստում ենք տվել, որ կազմը պետք փոխվի, և նախարարությունների թիվը կրճատվի: Այս պրոցեսի իմաստը և նպատակը ամենևին էլ փող խնայելը չէ, նպատակն է բարձրացնել կառավարության և պետական կառավարման մարմինների արդյունավետությունը:
Այս մասին այսօր Կառավարության այս տարվա առաջին նիստին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության հետագա կազմին և կառուցվածքին: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ իսկապես շատ լուրջ աշխատանք է սպասվում, և գործադիրում մի քանի քննարկումներ արդեն ունեցել են և դեռ էլի կունենան:
«Իհարկե, մենք համոզված ենք, որ պետք է շարժվել այս ճանապարհով, և ըստ էության ՀՀ քաղաքացիներից ստացել ենք այդ մանդատը: Մենք կլսենք բոլոր տեսակետները, կկայացնենք առավել բալանսավորված որոշում»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության փակմանը, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ թյուր կարծիք կա, թե ուզում են «խաչ քաշել» Սփյուռքի նախարարության վրա, բայց ընդհակառակը՝ խնդիրը սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները առավել արդյունավետ դարձնելն է: «Այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակը ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի, և այդ մոդելի վերաբերյալ քննարկումներ կունենանք սփյուռքի ներկայացուցիչների հետ և կհասնենք կոնսեսուսի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենք կգնան հետևողական, հաստատուն և մտածված քայլերով, և նկատեց, որ արձանագրած լուծումները պետք է ապացուցեն իրենց կենսունակությունը և գոհացնեն այն մարդկանց, ովքեր մտահոգված են պետական կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներով:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03