Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքապետարանի ղեկավարության և ավագանու անդամների հասցեին նախատինքի խոսքեր հնչեցնելու մասին տեղեկությունը:
Այս մասին ասված է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության տարածած
հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ: «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին: Ըստ լրատվամիջոցի՝ Ն. Փաշինյանն իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հերքում է այս տեղեկությունը՝ փաստելով, որ ներկայացվածն աղերս չունի իրականության հետ։
«Այսօր մի շարք լրատվական միջոցներ տարածել են «Ժամանակ» թերթի հրապարակած նյութն առ այն, որ դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ, իբր «նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին և իր կուսակիցներին մեղադրել քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու մեջ»:
Հաստատում ենք, որ հունվարի 8-ի երեկոյան կայացել է Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին նմանատիպ ներթիմային հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում ավագանու դերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության հետ աշխատանքի և թիմի ընդհանուր տեսլականի շուրջ։
«Ժամանակ» օրաթերթին հորդորում ենք համարժեք կերպով հրապարակել սույն հերքումը, նույնը խնդրում ենք անել ապատեղեկատվությունը վերատպած այլ լրատվամիջոցներին:Կոչ ենք անում, առհասարակ, խմբակցությանը վերաբերող ոչ պաշտոնական տեղեկատվությունը տարածելուց առաջ դրա հավաստիությունը ճշտել խմբակցության ղեկավարից կամ քարտուղարից և չնպաստել ապատեղեկատվության տարածմանը»,- ասվում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01