Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է լեգենդար գեղասահորդուհի, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի հետ:Հանդիպումից առաջ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հյուրերի հետ շրջեց «Օլիմպավան»-ում: Լեգենդար գեղասահորդուհին հիացմունքով շրջեց տարածքով և ասաց, որ նախանձում է Հայաստանի այս հարստությանը:
Հանդիպման ընթացքում Ռոդնինան նշեց, որ նրա անունով Երևանում բացված մարզադպրոցը ՀԱՕԿ նախագահի աջակցության կարիքն ունի:
«Ես միշտ հիացմունքով եմ հետևել Ձեր ծավալած գործունեությանը: Այս հրաշալի կառույցը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Դուք անշահախնդիր կերպով եք սիրում հայկական սպորտը և ցանկանում եք այն զարգացնել: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այժմ այստեղ ենք: Ես շատ շնորհակալ եմ և զգացված, որ իմ անունով մարզադպրոց կա Երևանում: Հայկական գեղասահքը լավ ավանդույթներ է ունեցել և հիմա էլ կարծես նորից փորձում է վերածնունդ ապրել: Ցանկանում ենք վայելել Ձեր աջակցությունը, օգնությունը: Իսկ արդյունքներն էլ, հավատացեք` չեն ուշանա»,-ասաց օլիմպիական չեմպիոնը:Ի պատասխան Ռոդնինայի խնդրանքին`ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտեց. «Բազմիցս ասել եմ, որ ես հայկական սպորտի կողքին եմ: Ինչով պետք է` ձեզ կաջակցենք և կօգնենք: Վստահ եղեք` Ձեր խնդրանքն ու դիմումն անպատասխան չեն մնա»:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47