Матч ТВ-ի մեկնաբան Տիմուր Ժուրավելը «Թվիթերի» իր էջում լուսանկար է հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ում հանդիպել է լոնդոնյան ակումբի մարզաբազայում:
Ժուրավելը նաև պատմել է, թե իրենց հանդիպման ընթացքում ինչ է ասել «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին.
«Արսենալի» բազայում այսօր շփվեցի Հենրիխի հետ: Էմերին, որն այդ պահին անցնում էր մեր կողքով, ասաց. «Սպասում ենք, թե երբ կվերադառնաս: Դու մեզ շատ ես պետք»:
Վստահ եմ, որ «Զենիթի» հետաքրքրության մասին տեղեկությունը սուտ է: Պարզապես Մխիթարյանով տեսականորեն հետաքրքրված են ՌՊԼ-ի բոլոր ակումբները»,-գրել է Ժուրավելը «Թվիթերում»:
Նշենք` վերջին շրջանում ԶԼՄ-ներում շատ են քննարկվում Մխիթարյանի` «Արսենալից» հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Հաղորդվում է, որ «Արսենալի»` «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռքբերելու դեպքում Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից: Որպես կարիերան շարունակելու հիմնական տարբերակ` նշվում է «Միլանը»:
Երեկ նաև տեղեկություն տարածվեց, թե Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»:
09:25
09:09
20:11
19:21
19:03
17:08
16:09
12:02
11:02
21:46
21:02
19:35
17:15
15:41
15:36
15:22
15:05
14:53
14:45
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45