Էջմիածնում վերսկսվել են բողոքի ակցիաները Մանվել Գրիգորյանի դեմ: Ակցիայի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին այսօր ժամը 4-ին լինել Վերաքննիչ դատարանի մոտ, որտեղ տեղի է ունենալու Մանվել Գրիգորյանի գործի քննությունը:
Ըստ նրանց` իրենք պետք է բողոքեն Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ` դատավորին ստիպելով անհապաղ ձերբակալել «տուշոնկա Մանվելին»:
«Մենք «ոչ» ենք ասում այսօրվա արդարադատությանը, որը բաց է թողել Մանվել Գրիգորյանին: Մանվել Գրիգորյանը գող է, հանցագործ է, Մանվել Գրիգորյանը պետք է դատապարվի օրենքի ամբողջ խստությամբ»,- գոչում էր ակցիայի մասնակիցների մեկը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։ Նույն օրը՝ կեսգիշերին, Էջմիածնում մեկնարկել են որոշման դեմ բողոքող քաղաքացիների ակցիաները:
Դատախազությունը հայտարարել էր գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու մասին:
Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03