2019թ․ կաճեն Բելգիայի բոլոր բնակիչների աշխատավարձերը։ Այդ մասին հայտնում է VRT տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչներին։ «Ամսական աշխատավարձը կաճի 23-31 եվրոյով այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնեն հարկային համակարգի փոփոխությունները, որոնց նախաձեռնողը նախկին վարչապետ Շարլ Միշելն է։ Դրանց նպատակը մաքուր եկամտի աստիճանական բարձրացումն է եւ նոր աշխատատեղերի ստեղծումը»,- պարզաբանում են իշխանության ներկայացուցիչները։ Հեռուստաալիքը հայտնում է, որ աշխատավարձերի բարձրացումը սպասելի եւ տրամաբանական է, քանի որ կյանքը Բելգիայում տարեցտարի թանկանում է։ Այսպես, 21-րդ դարի սկզբից այն թանկացել է 40 տոկոսով։ Առավել կտրուկ աճել են ծխախոտի եւ ալկոհոլի գները, որոնք թանկացել են մոտ 75 տոկոսով։ Սննդամթերքը թանկացել է 48 տոկոսով։ Ավելին, էականորեն՝ 70 տոկոսով, թանկացել է նաեւ կրթությունը։ Տների վաճառքի ու վարձակալության գներն ավելացել են երկու անգամ, տրանսպորտը՝ 39 տոկոսով, իսկ տարատեսակ տեխնիկան՝ 15 տոկոսով։ Բելգիացիների համար հարաբերականորեն լավ լուր է առողջապահական ծառայությունների թանկացման 17 տոկոսը, երբ Եվրամիությունում այդ թիվը կազմում է 40 տոկոս։ Ներկայում Բելգիայի միջին վիճակագրական քաղաքացին ստանում է 3,4 հազար եվրո աշխատավարձ, այսինքն «մաքուր»՝ մոտ 2,2 հազար եվրո։ Այս մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երկրում շատ բարձր հարկեր են սահմանված՝ մոտ 35 տոկոս։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02