ԱՄՆ-ում «շաթդաունի»՝ բյուջեի բացակայության պատճառով պետական կառույցների մի մասի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառով կորուստներն արդեն հասել են $3,6 մլրդ-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է CNBC-ը, նշել է Standard&Poors վարկանշային գործակալության գլխավոր տնտեսագետ Բեթ Էնն Բովինոն: Նրա խոսքով, եթե «շաթդաունը» շարունակվի ևս 2 շաբաթ, ապա այն ԱՄՆ տնտեսությանը «կարժենա» 6 մլրդ դոլար: «Դա կարող է չնչին գումար թվալ աշխարհի խոշորագույն տնտեսության համար, սակայն դա շատ նշանակալի է այն աշխատակիցների համար, որոնք փորձում են առանց աշխատավարձի փակել իրենց ընտանեկան ծախսերը»,- ասել է հեղինակավոր գործակալության փորձագետը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում «շաթդաունը» երկարատևության ռեկորդ է սահմանել: Ի դեպ, այս իրավիճակի վերջը չի երևում՝ Սպիտակ տունն ու Կոնգրեսը պատրաստվում են երկարատև դիմակայության շարունակմանը: Մինչ այս, ամենաերկարատև «շաթդաունը» տեղի է ունեցել 1995-ի դեկտեմբերից 1996-ի հունվարն ընկած ժամանակահատվածում և տևել 21 օր: Ներկայիս «շաթդաունը», որը սկսվել է 2018 թվականի դեկտեմբերի 22-ից, շարունակվում է արդեն 22 օր: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների դաշնային հաստատությունների մի մասը մասամբ դադարեցրել է աշխատանքը՝ բյուջեի օրինագծի չընդունման պատճառով, որի շուրջ Թրամփի ու դեմոկրատների միջև լուրջ դիմակայություն է սկսվել: Հայտնի է, որ նախագահը 5,7 մլրդ դոլար է պահանջում Կոնգրեսից Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար, սակայն դեմոկրատները դեմ են: Թրամփը կառավարության՝ երեք շաբաթ շարունակվող «շաթդաունի» ֆոնին հանդես է եկել համազգային ուղերձով՝ հայտարարելով, որ երկրի հարավային սահմանին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել: Նախագահը ևս մեկ անգամ դեմոկրատներից պահանջել է ֆինանսավորել Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցումը:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
16:25 08.05.26
15:49 09.05.26
17:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44