Աժ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթի խոսքով և շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» դաշինքին`նման բարձր վստահության և իրեն պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար:
«Հանուն մեր երկրի հզորության և ի սարսափ թշնամաց». սրանից 2800 տարի առաջ մոտավորապես այս խոսքերն է դրոշմել սեպագիր արձնագրության մեջ հայկական լեռնաշխարհի հնագույն պետություններից մեկի գահակալը` էրեբունի ամրոցի հիմնադրման ժամանակ: Վստահ եմ` այս խոսքերի բովանդակությունը լայն իմաստն է հաղորդել մեր պետականության բոլոր պահապաններին ու ջահակիրներին` հնարգույն ժամանակներից մինչև Երրորդ հանրապետություն, մինչև մեր օրեր»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանն իր երախտիքը հայտնեց այն անհատներին, ովքեր այսպիսի գիտակցում ու դերակատարում են ունեցել իրենց պատասխանատվության այս շրջանին նախորդած բոլոր պատմական փուլերում:
Ըստ նրա` իրենք ևս մի քանի ամիս առաջ պայքարելով, իրենց պայքարի հիմքում էին դրել հանուն պետականության, ՀՀ-ի և Արցախի հոզորության, ժողովրդի բարեկեցության, ազատության ու իրավունքների արժեքները:
Նա անդրադարձավ ԱԺ աշխատանքի իր պատկերացումներին, ասացմ որ տրամաբանական է , որ ԱԺ օրենսդրական օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցվելու նոր կառավարության ծրագիրը և դրա իրականացման ուղղությամբ մշակվելիք օրենսդրական փաթեթները, և ասաց, որ անելու է ուժերի ներածը` առավելագույն և հնարավոր կոնսոլիդացիան ձևավորելու համար:
ԱԺ նախագահի թեկնածուն նաև կարևորեց խորհրդարանական վերահսկողությունը Կառավարության նկատմամբ, որն այդ կերպ ևս հաշվետու կլինի ընտրողների առաջ: Նա թվարկեց վերահսկողության գործիքների մասին և նշեց, որ խորհրդարանական վերհսկողությունը, բացի իրավական կարգավորումներից, կարիք ունի երկու այլ գործոնի առկայության` քաղաքական կամք և ինստիտուցիոնալ կարողություններ« Այս երկուսի ձևավորման և զարգացման համար էլ ներդնելու եմ բոլոր ջանքեր»,-ասաց նա:
Նա խոսեց նաև խորհրդարանական դիվանագիտության, նաև փորձագիտական կենտրոնի ստեղծման գաղափարի մասին:
«Կեցցե մեր երազանքների Հայաստանը, որը մենք կերտելու ենք, անպայման կերտելու ենք հանուն մեր երկրի հզորության և ի սարսափ թշնամաց»,-եզրափակեց նա:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55