«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Իրավաբանական ծառայությունը նախապատրաստել և Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել Ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Դատարանը վարույթ է ընդունել հայցը 2018 թվականի վերջին օրերին:
ՀԿԵ-ն համարում է, որ հանձնաժողովի որոշումն ընդունված էր օրենքի խախտումով: Գործի էությունը կայանում է նրանում, որ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ն Հարավկովկասյան երկաթուղու հետ կնքել է տեխնիկական պայմաններով դուրս գրված 40 վագոն գնելու, դրանք տրանսպորտային վիճակի բերելու և հետագայում Վրաստան փոխադրելու մասին պայմանագրեր: «ԱՄ Գրուպ»-ը չէր կատարել սույն պայմանագրերով սահմանված պարտավորությունները, և այդ պատճառով ՀԿԵ-ն դիմել էր դատարան:
Դատական ակտերով առկա սահմանափակումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վերացնելուց և վագոնները տրանսպորտային վիճակի բերելուց հետո, Հարավկովկասյան երկաթուղին պատրաստակամ է իրականացնել վագոնների փոխադրումը: Ընկերությունը կողմերին է ներկայացրել նաև առանց տրանսպորտային վիճակի բերելուն փոխադրման իրականացման անհնարինության մասին տեխնիկական եզրակացությունը:
Այսպիսով, Հարավկովկասյան երկաթուղին օբյեկտիվորեն չուներ փոխադրումն իրականացնելու տեխնիկական հնարավորություններ, ինչը պատշաճ կերպով չէր ուսումնասիրվել և գնահատվել Հանձնաժողովի կողմից:
Հաշվի առնելով վերոգրյալը, ՀԿԵ-ն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վիճարկվող որոշումը համարում է կողմնակալ: Ընկերությունը հույս ունի, որ դատական գործընթացը լինելու է օբյեկտիվ և անկողմնակալ:
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել Հարավկովկասյան երկաթուղին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ Ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01