«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածուին չի առաջադրել, քանի որ մեծամասնության թեկնածուին չընտրելու խնդիր չունի, այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահի թեկնածության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ընդդիմադիր պատգամավորը նախ շնորհավորեց Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու համար, հետո շնորհակալություն հայտնեց 6-րդ գումարման խորհրդարանի ղեկավարությանն ու փոխնախագահներին կատարած աշխատանքների ու «քաղաքական խոհեմության» համար:
«Հայաստանում Ազգային ժողովի դերը պատմականորեն ցածր է եղել, միշտ խոսվել է ԱԺ դերի բարձրացման մասին և ինչքան խոսվել է դրա մասին, այնքան այդ դերը նվազեցվել է: Այսօր Հայաստանը կանգնած է բաց մի հնարավորության առաջ, որը կարող ենք օգտագործել ու նոր ռելսերի վրա դնենք երկիրը. տանել առաջ կամ կարող ենք հին ձևակերպումներով ու կարած կոստյումները հանգնելով՝ շարունակել ապրել: Մենք գտնում ենք, որ Ազգային ժողովը պետք է լինի լոկոմոտիվ», - հայտարարեց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ Ազգային ժողովը պետք է վեր կանգնի իր քաղաքական մեծամասնությունից ու լինի բոլորի նախագահը՝ լինելով «անաչառ արբիտր»:
«ԱԺ նախագահի թեկնածու մենք չենք առաջադրել և կարծում ենք, որ այդ հարցում «մրցակցություն» չկա: Մենք քննարկել ու որոշել ենք մասնակցել ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը և կողմ քվեարկել ներկայացված թեկնածությանը: Պարոն Միրզոյան, ես ուզում եմ ասել, որ սա ըստ էության, կրեդիտ է, որը, որպես ԱԺ նախագահ, դեռևս պետք է վաստակել: Այսինքն՝ այն, ինչ ունենք, դա մենք գիտենք՝ մենք ձեզ ընտրում ենք ԱԺ նախագահ, բայց մենք չգիտենք, թե ինչպիսի նախագահ եք լինելու: Մենք ձեզ կրեդիտ ենք տալիս, որ ժամանակի ընթացքում քայլ առ քայլ ցույց տաք, որ բոլորի ԱԺ նախագահն եք, շենքում եք արդարություն ապահովում, դրսում եք բարձր պահում ԱԺ դերը և ամեն ինչ անում եք, որ ԱԺ-ն դուրս գա գործադիրի կցորդը լինելու դերից», - հայտարարեց Մարուքյանը:
Միևնույն ժամանակ, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հայտարարեց, որ իրենք առաջադրելու են ԱԺ փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուին: Նա, հիշեցնենք, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Մանե Թանդիլյանն է:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02