ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության և արտաքին կապերի հարցերով հանձնաժողովների փաստաբանները մտադիր են հանդիպել և հարցաքննել այն թարգմանիչներին, որոնք ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Համբուրգում կայացած հանդիպմանը:
Ինչպես նշում է ABC News-ը, որոշումը կայացվել է Washington Post-ի հրապարակած տեղեկությունից հետո, համաձայն որի՝ Համբուրգում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը թարգմանչից վերցրել է գրավոր թարգմանությունը:
«Սա բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Մենք պատրաստվում ենք իրավական դաշտի շրջանակում ամեն ինչ պարզել»,- ասել է արտաքին կապերի հարցերով հանձնաժողովի դեմոկրատ անդամներից մեկը:
ABC News-ը հիշեցնում է, որ հուլիսին Հելսինկիում կայացած Պուտին-Թրամփ հանդիպումը, որին ներկա էին միայն նախագահներն ու նրանց թարգմանիչները, բազմաթիվ կասկածներ է առաջացրել դեմոկրատների շրջանում: Նրանք հանդես են եկել Թրամփի թարգմանչին հարցաքննելու առաջարկով, սակայն նախագահի կուսակից հանրապետականներն արգելափակել են առաջարկը:
Այս առնչությամբ հունվարի 13-ին թվիթերյան գրառում է արել Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:
«Նախորդ տարի ցանկանում էինք հարցաքննել թարգմանչին, կամ գոնե տեսնել Պուտին-Թրամփ առանձին հանդիպման գրավոր թարգմանության տեքստը: Սակայն մեր հանձնաժողովի հանրապետական անդամները դեմ քվեարկեցին: Հետաքրքիր է՝ ինչպես նրանք կվարվեն այս անգամ: Մի՞թե այդպես էլ չենք պարզու՝ արդյոք մեր նախագահն իսկապես մտածում է Ամերիկայի շահերի մասին»,-գրել է Շիֆը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02