Ազգային ժողովի նախագահ ընտրված Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ իր լավագույն ջանքերը գործադրելու է, որ լինի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև ԱԺ բոլոր խմբակցությունների նախագահը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է պայքարելու անարդարությունների դեմ, որպեսզի բոլոր պատգամավորները հավասար իրավունքներից օգտվեն, և նրանց բացակայությունները չկրկնվեն, Միրզոյաննն ասաց, թե կողմ է ստանդարտներ սահմանելուն և դրանց պահպանմանը։
«Բոլորն անխտիր հարգանք պիտի դրսևորեն այս ինստիտուտի և իրենց ստացած քվեի նկատմամբ, բոլորն անխտիր պիտի օրենքով սահմանված հաճախելիություն ունենան։ Պատգամավորը պիտի գա, հակառակ դեպքում հարգելի պատճառ պիտի ունենա»,- շարունակեց Արարատ Միրզոյանը։
Հարցին՝ ինչու չեն սատարում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ԱԺ փոխխոսնակի թեկնածուին՝ հաշվի առնելով նաև այն, որ ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էին Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց.
«Մենք նախագահ ենք առաջադրել, տարբերություն կա։ Գաղտնիք չէ, որ մենք շատ քիչ հույս ունեինք, կարծում էինք, որ Մարուքյանը, ով մեր թեկնածուն էր, դժվար ընտրվեր ԱԺ նախագահ։ Այստեղ երկու խնդիր էր դրվում՝ և՛ մենք, և՛ մեզանից առաջ ԱԺ-ում եղած ընդդիմությունները նախագահի թեկնածություն էին ձևավորում, որ նախ քննարկում լինի այս թեմայով, երկրորդ, որ ընդդիմությունը ստիպված չլինի քվեարկել այդ մարդու օգտին, ու այլ թեկնածու լինի»,- ասաց նա։
ԱԺ նորընտիր նախագահը գտնում է, որ նախկին իրավիճակն այսօր չկա։ Նրա խոսքով՝ եթե «Լուսավոր Հայաստանը» չի առաջադրել թեկնածու, նշանակում է, որ նպատակահարմար չի գտնել։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02