ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը չի հիշում, թե ինքն ընդդիմություն եղած ժամանակ ասել է, որ ԱԱԾ-ն պիտի վարչապետի ենթակայությունից դուրս գա ու լինի Կառավարության ենթակայության տակ։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, թե ԱԱԾ-ն բավականին յուրահատուկ կառույց է։
«Ես այդպիսի պնդում չեմ հիշում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարծում եմ, որ ԱԱԾ-ն այն սպեցիֆիկ գերատեսչությունն է, որը պիտի լինի անձամբ վարչապետի ենթակայության տակ, բայց այլ է վերաբերմունքս ոստիկանության հարցում։
Համոզմունք չունեմ, որ պիտի լինի կառավարության ենթակայության տակ, բայց կարծում եմ, որ այս թեման բավականին բաց է քննարկման համար»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը խոսեց նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի մասին։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Վահան Կոստանյանի՝ այդ պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը․ «Աշխատակազմի ղեկավարի թեկնածուին առաջիկայում կհայտնենք»,- շարունակեց Միրզոյանը։
Ինչ վերաբերում է ԱԺ աշխատակազմում անհրաժեշտ փոփոխություններին, նա շեշտեց, որ ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ, այնպես էլ հիմա շարունակում է պնդել, որ աշխատակազմի փորձագիտական լուրջ կենտրոն ստեղծելու և լուրջ մասնագետներ հրավիրելու կարիք կա։
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55