ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնի համար թե´ ԲՀԿ-ն և թե´ ԼՀԿ-ն թեկնածուներ առաջադրեցին:
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ առաջադրում են Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ներկայացրեց իրենց կողմից առաջադրված Մանե Թանդիլյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հղում անելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը` նշեց, որ եթե մեկից ավելի թեկնածու է ներկայացվում, ապա թեկնածուները ներկայացվում են առանձին-առանձին, բայց ընդհանուր քննարկում է ծավալվում:
Առաջինը Սերգեյ Բագրատյանն առաջադրեց Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը` ներկայացնելով նրա կենսագրությունը:
««Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Բագրատյանից հետաքրքրվեց, թե արդյոք ԼՀԿ-ի հետ թեկնածության շուրջ բանակցե՞լ են, որպեսզի ընդհանուր հայտարարի գան: Բագրատյանն ասաց, որ բանակցելու կարիք չի եղել պարզ պատճառով, որ ընդունված կարգ է եղել ավելի մեծաթիվ ընդդիմադիր խմբակցության կազմից ընտրել փոխխոսնակ: «Այդ իմաստով նպատակահարմար չենք համարել»,-ասաց նա:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հարցրեց. «Արդյոք լինելո՞ւ եք ընդդիմություն և ընդդիմություն լինելո՞վ եք առաջադրում Վահե Էնֆիաջյանին: Թե ընդդիմություն լինելը թողնում եք ժողովրդի վրա, բայց ուզում եք ունենալ որպես փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին»: Նա հղում արեց Սերգեյ Բագրատյանի խոսքը, որտեղ նա Էնֆիաջյանի թեկնածությունը ներկայացնելիս նշել է, թե ժողովուրդն է լինելու ընդդիմություն:
«Մենք ժողովրդի խոսնակին ենք ներկայացնելու Վահե Էնֆիաջյանի տեսքով, հետևաբար Ձեր տրամաբանությունը չի գործում»,-պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55