Տոնական օրերին կալանքի հարցը պետք է քննվեր անկախ աշխատանքային ժամ լինելու կամ չլինելու հանգամանքից: Այս պատճառով մենք ևս մեկ բողոք ենք ներկայացնելու, որը հիմա մշակման փուլում է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օբելյանը:
Խոսելով կալանքի ժամկետի երկարացման մասին` նա ասաց, որ դատարանը տվյալ դեպքում քննում է հիմնավոր կասկածի առկայությունը, կալանավորման հիմքերը:
«Պարոն Քոչարյանը 4 ամիս դրսում գտնվելով որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը: Պետք է քննվի նաև ջանասիրության հանգամանքը՝ արդյոք քննիչը գործ արե՞լ է, թե՞ ոչ: Մենք որոշակի վերապահումներ ունենք բոլոր կետերով, բացակայում են ջանասիրության տարրը, հիմնավոր կասկածը, հիմքերը»,- նշեց փաստաբանը:
Ըստ Արամ Օրբելյանի՝ իրենց համար ընդունելի չէ, որ քննիչը հարցազրույցներ է տալիս. «Կալանավորումը հետապնդում է մի շարք նպատակներ, որոնցից մեկը լռեցնելն է։ Կալանավորումը որևէ օրինական նպատակ չի հետապնդում: Կալանավորումը շարունակում է լինել ապօրինի»,- նշեց փաստաբանը:
Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսումներում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երկու տարբեր ձայնագրություններում ասում է, որ «հեսա կնստացնենք, կգրեն», ինչը նշանակում է, որ անձը չի խոչընդոտում:
Խոսելով մամուլում հրապարակված լուրերի մասին, թե Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը և քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը եղել են համակուրսեցիներ, Արամ Օրբելյանն ասաց, որ «ոնց որ թե տեղեկատվությունը հաստատվում է», բայց ինքը չի հասցրել տեղեկությունները ճշտել: «Եթե պարզվի, որ որևէ հանգամանք կա՝ ընկերական կամ իրար հետ լավ չլինելու, կներկայացնենք քննիչին միջնորդություն ինքնաբացարկի: Եթե փաստեր չունենանք, չենք ներկայացնի»,- ասաց նա:
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55