«Լուսավոր Հայատսանը» երբեք ու որևէ պարագայում սիրելի լինել չի կարող, որովհետև անկախ է, ունի իր կարծիքը տարբեր հարցերում և տարբեր մոտեցումներ ունի բոլորից, լրագրողներին ասաց ԼՀԿ փոխխոսնակի թեկնածու Մանե Թանդիլյանը։
«Չեմ ուզում, որ մեր գործընկերները փաթեթավորեն իրենց ընտրությունը: Ես իմ ելույթում փորձում էի նրանց բերել այն դաշտ, որ իրենք կարողանան համարձակ արտահայտեл իրենց ընտրության դրդապատճառները, բայց մենք տեսանք, որ պատասխանատվությունը նորից բարդվեց ժողովրդի վրա», - ասաց Թանդիլյանն՝ անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության պնդմանը, թե իրենք փոխխոսնակի պաշտոնում ընտրելու են ԲՀԿ թեկնածուին, քանի որ վերջինս հավաքած ձայների քանակով երկրորդ քաղաքական ուժն է։
Հարցին, թե չի՞ կարծում, որ «Իմ քայլը» չի սատարում ԼՀԿ թեկնածուին, քանի որ հեղափոխության օրերին նրանք ի տարբերություն ԲՀԿ-ի, չեն սատարել իրենց, Թանդիլյանն ասաց.
«Կարծում եմ, որ «Իմ քայլը» չի կաշառվում ջրով և տարբեր նման ներդրումների խոստումներով: Համոզված եմ, որ, առհասարակ, քաղաքական որոշումները պետք է կայացվեն քաղաքական դրդապատճառներով, հետևաբար մրցակցությունն ու ընտրության հնարավորությունը, որ «Լուսավոր Հայաստանը» ապահովեց փոխխոսնակների ընտրության ժամանակ, լավագույնը դրսևորեց այն դեբատների բովանդակությունն ու հնարավորությունը, որ մենք պատրաստվում ենք ապահովել ԱԺ-ում` որակյալ և բովանդակային ընդդիմություն»:
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02