Քիչ առաջ խորհրդարանում միջադեպ գրանցվեց։ Վիճաբանություն ծագեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավոր Արման Աբովյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև։
Աբովյանը ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանին հարց ուղղեց՝ ի՞նչն է վերջինիս ստիպում ԱԺ ամբիոնից Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին շարունակական զրպարտություն տարածել։
«Այն թեզերը, որ Դուք հնչեցրել եք, ինֆորմացինոն դաշտում հայտնվել են ադրբեջանական կողմից։ Ի՞նչն է Ձեզ ստիպում նեոաադրբեջանական թեզեր առաջ մղել։ Այստեղ եղած բոլոր արտահայտությունները, որոնք եղան Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին, բացառապես, սուտ էին և արտացոլում էին ադրբեջանական տեսակետը։ Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում»,- հարց ուղղեց նա։
Աբովյանի հարցադրումները և Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների՝ մասնավորապես Հրանտ Մադաթյանի կողմից հնչող գնահատականները հունից հանեցին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով տեղից վեր կացավ և վիճաբանելով գնաց վերջիններիս կողմը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք՝ այդ թվում՝ Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը և Էդուարդ Բաբայանը միջամտեցին, որպեսզի լեզվակռիվը ծեծկռտուքի չվերածվի։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին հորդորեց պատգամավորներին չխանգարել նիստը և հարաբերություններ պարզել դահլիճից դուրս։
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44