Սփյուռքի նախարարության փոխարեն լինելու է առանձին կառույց, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Իմ քայլը դաշինքի պատգամավոր, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, որը ԱԺ Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է:
Նա տեղեկացրեց, որ այս պահին քննարկվում է Սփյուռքի նախարարության փոխարեն Սփյուռքի հետ կապերով հանձնակատարի կամ կառավարությանն առընթեր Սփյուռքի վարչություն ստեղծելու հարցը: Այդ կառույցներում, ըստ Հայրապետյանի, աշխատելու են Սփյուռքի նախարարության «լավագույն աշխատողները»:
Նշենք, որ նախարարությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում Սփյուռքի նախարարությունը օպտիմալացվելու է և 17 նախարարության փոխարեն լինելու է 12 նախարարություն:
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանիհարցին պատասխանելիս նախկին նախարարը հստակեցրեց, որ խոսքը լուծարման մասին չէ, այլ ինստիտուցոնալ փոփոխությունների:
«Մենք բավականին ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ, վարչապետը ընտրողների առաջ հայտարարեց, որ օպտիմալացում լինելու է: Սփյուռքի նախարարության կարևորության մասին խոսել ենք. եթե պահպանում ենք, հարկավոր է նրան տալ սուպեր լծակներ, եթե նախկինի նման է մնալու նախարարությունը, ապա ավելի լավ է չլինի: Սփյուռքին հաճելի լինելու համար չպետք է պահպանվի, պետք է ազնիվ լինել Սփյուռքի հետ», - հավելեց պատգամավորը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01