«...Փափազյանը համեմատության եզրեր է գտնում Երուխանի եւ Մոպասանի միջեւ, թերեւս, Երուխանի մեծությունը ցույց տալու համար, քանզի Մոպասանն առավել ճանաչված էր՝ զուտ բարեբեր հողում աճած լինելու շնորհիվ, ինչի հաջողությունը տրված չէր «փոքր» ազգի որեւէ ներկայացուցչի, այն էլ թուրքական լծի տակ տքնող, իսկ որպես նովելիստ, ըստ իս, Երուխանը գերազանցում է համեմատության առարկային՝ խոսքի խտությամբ ու սրությամբ, ամենեւին չմթագնելով Մոպասանի նուրբ պատումի հյուսվածքը։ Նրանք երկուսն էլ, անառարկելիորեն մեծ են եւ տարբեր, սակայն երկուսն էլ արժանի համաշխարհային ճանաչման, ինչը, ցավոք, կարծես թե «հակացուցված» է մեզ նման «փոքր» ազգերի համար։ Որքան խորանում ենք այն չարաբաստիկ ժամանակներում Պոլսում ապրած ու գործունեություն ծավալած հայ մտավորականության կյանքի, բարքերի, կենցաղի մեջ, այնքան համոզվում ենք, որ գործ ունենք մտավորական հազվագյուտ տեսակի հետ, որ օժտված է մարդկային վսեմ բարոյականությամբ ու վեհանձն, անձնազոհ գործունեությամբ. խաղաղ բնույթով ու կյանքի սիրով տոգորված, աշխատանքը, գեղեցկությունն ու սերը փառաբանող տեսակ, որի գոյությունը, կարծես, տրամաբանության եզրեր չի գտնում գազանաբարո այն միջավայրի հետ, այն ոճրագործ քաղաքականության, որ վարում էին թուրքական իշխանությունները՝ ձեռքները արյան լճում թաթախած...»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58