Վերաքննիչ քրեական դատարանում օրերս տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա էր տեղի ունենում դատարանի դիմաց. ակցիայի մասնակիցները պահանջում էին արդար դատավարություն, որպեսզի Մ. Գրիգորյանին կրկին կալանավորեն և զրկեն ազատությունից։
Տեղեկանալով, որ դատական նիստը հետաձգվել է, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ սկսելու են լայնածավալ բողոքի ակցիաներ, փակելու են ճանապարհներ, որպեսզի դատարանն ականջալուր լինի իրենց բարձրացրած խնդրին և կատարի իրենց պահանջը։
Այս հայտարարությունից մեկ օր հետո՝ երեկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ որևէ մեկը չի կարող փողոցներ փակել, քանի որ նման լիազորություն չունի։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից մեկը՝ իրավապաշտպան Հայկազ Մակարյանը, նշեց, որ վարչապետի հայտարարության հետ համաձայն է, քանի որ իրավական առումով այն ճիշտ է։
«Բայց վարչապետը պետք է մտնի նաև մարդկանց դրության մեջ, քանի որ բողոքողներն այդ քայլին գնացել են ոչ միտումնավոր կամ ինչ-որ մեկի անդորրը խաթարելու համար՝ նրանք փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ինքս այս բողոքի ակցիայի ժամանակ առաջիններից եմ եղել, հայտարարել եմ, որ խնդրին կարելի է այլընտրանքային լուծում գտնել, եթե այդ լուծումները չլինեն, միայն այդ դեպքում կարող են ճանապարհներ փակել։ Վարչապետը խնդրի իրավական կողմն է ասում, բայց մենք ի՞նչ անենք, որ դատարանները ծախված են։ Մեր քայլը Նիկոլ Փաշինյանի դեմ չէ, այլ դատական համակարգի դեմ»,- ասաց Հ. Մակարյանը։
Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ երեք օր դադար են վերցնում։
«Ցանկություն կա, որ մեզ վարչապետն ընդունի, լավ տարբերակ է, որպեսզի կլոր սեղանի շուրջ հարցը քննարկենք և լուծման տարբերակներ գտնենք։ Կարծում եմ՝ կոնկրետ դատարանում կարելի է շարունակել մեր ակցիաները, առանց փողոց փակելու։ Կոնկրետ ես դեմ եմ փողոցներ փակելուն, բայց եթե ժողովուրդը նման ցանկություն ունի, ապա ես ևս միանում եմ նրանց։ Մենք դատարանից պետք է պահանջենք օրինավոր դատավարություն»,- շեշտեց Հայկազ Մակարյանը և ընդգծեց, որ երեք օրը վաղը՝ հունվարի 17-ին, լրանում է։
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխել էր, որի արդյունքում Մ. Գրիգորյանն ազատ էր արձակվել։ Այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02