ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին:
«Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը պրակտիկա է ներդրել, որ հայկական կողմից մարդկանց են առևանգում, և Մարդու իրավունքների կոմիտեին, լինելով առանցքային կոմիտեներից մեկը, ունի՞ արդյոք տեսլական, թե այս հարթակն ինչպես է օգտագործելու, որ լինենք մաքսիմալ օգտակար»,-հարցրեց Արման Աբովյանը` հիշեցնելով վերջին՝ Կարեն Ղազարյանի դեպքը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ 4 պատանդ կա այժմ Ադրբեջանում, երկուսը՝ ՀՀ քաղաքացի, երրորդը՝ Արցախի քաղաքացի, չորրորդը՝ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացի: «Կարենի խնդիրը իսկապես արդեն բավական հանրային հնչեղություն ստացավ, ինչ կարող է անել մեր հանձնաժողովը, եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք, անկեղծ չի լինի: Ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում վնասում է, սա ասում եմ որպես պատգամավոր: ԿԽՄԿ-ի հետ զբաղվել ենք ռազմագերիներրի և, մասնավորապես, Հակոբ Ինջիղուլյանի հարցով. մենք դա արեցինք լուռ, հանգիստ, առանց աղմուկի՝ նաև աշխատելով ԵԽԽՎ մարդու իրավունքների նախկին հանձնակատարի հետ»,-ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով` պարզապես պետք է պարբերաբար պատկան մարմիններից տեղեկություններ ստանալ առանց ավելորդ աղմուկի:
Հանձնաժողովի նախագահի թեկնածուն անդրադարձավ նաև անհետ կորածների խնդրին, ասելով, որ երեք տարբեր թվեր կան, ըստ ՊՆ-ի՝ 320, ԿԽՄԿ-ի՝ 400, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տվյալների՝ 900:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01