Միացյալ Նահանգները փետրվարի 2-ից կսկսի 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալու գործընթացը:
Ինչպես նշում է rt.com-ը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինության վերահսկման հարցերով տեղակալ Անդրեա Թոմփսոնը՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Վաշինգտոնի միակողմանի դուրս գալը համաձայնագրից տեղի է ունենալու օրերս այս հարցով Ժնևում կայացած, սակայն արդյունք չտված ռուս-ամերիկյան բանակցություններից հետո:
Թոմփսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պայմանները և որ ռուսական արտադրության 9M729 հրթիռային համակարգերը համաձայնագրի պայմաններին դեմ են:
Ըստ 1987թ. կնքված փաստաթղթի՝ գործողության 500-5500 կմ շառավղով ցամաքային միջուկային հրթիռների արտադրությունն արգելված է:
Ռուսական կողմի պնդմամբ՝ թեև Վաշինգտոնը որևէ հիմնավոր ապացույց չունի, սակայն շարունակ պնդում է, որ 9M729-ը 500 կմ-ից ավելի մեծ գործողության շառավիղ ունի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում բանակցությունների տապալումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ սպառազինության նոր մրցավազքով՝ նախազգուշացնելով նախագահ Դոնալդ Թրամփին, որ այս քայլը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ:
16:18
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44