Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցում է հղել երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին՝ պահանջելով պատասխանել «թրքությունը վիրավորելու» մասին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ որոշ հարցերի:
Ինչպես գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը, հայազգի պատգամավորը, որն այդ նույն հոդվածի հետևանքով կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից, հետաքրքրվել է նախարարից, թե ինչ սկզբունքով է նա տրամադրում այդ հոդվածով գործ հարուցելու համապատասխան թույլտվությունը դատարանին, ինչպես նաև քանի նման գործ է հարուցվել Թուրքիայում 2008 թվականից մինչ այսօր, և քանի պատգամավոր է նման կերպ զրկվել անձեռնմխելիությունից:
Հիշեցնենք, որ 2008 թվականից ի վեր 301-րդ հոդվածի հիման վրա հետաքննություն սկսելու համար որպես պարտադիր պայման մտցվել է երկրի արդարադատության նախարարության թույլտվությունը: Նոր որոշումը մեծապես պայմանավորված էր պոլսահայ լրագրող և մտավորական Հրանտ Դինքի դեմ 301-րդ հոդվածով բացված դատական գործի ու դրանից բխող ազգայնական տրամադրությունների՝ հայ գործչի սպանության մեջ ունեցած կարևոր դերով:
Օրերս թուրքական դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործով միջնորդություն է ներկայացրել խորհրդարան՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Հետաքննություն սկսելու համար դատախազությունն արդեն ունի Արդարադատության նախարարության համապատասխան թույլտվությունը:
Հետաքննությունը պայմանավորված է 2018-ի հուլիսին Փայլանի արած հայտարարությամբ այն մասին, որ Դիարբեքիրը, որտեղ ամեն անկյունում կարելի է ջրցան մեքենաներ և զրահատեխնիկա տեսնել, հիշեցնում է «Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»: Միևնույն ժամանակ Դիարբեքիրի իշխանությունները Փայլանի խոսքերը դիտարկել են որպես վիրավորանք թուրքական իշխանությունների հասցեին:
Սա հայազգի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջին փորձը չէ:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03