2019թ․ ռուս–թուրքական հարաբերությունների առանցքային թեմաներից մեկը կլինի վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկումը։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի նորանշանակ դեսպան Մեհմեթ Սամսարը։
Դեսպանը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2019թ․ առաջին արտասահմանյան այցը կլինի դեպի Ռուսաստան։ Հունվարի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։Ըստ Սամսարի՝ հանդիպման գլխավոր թեման կլինի սիրիական հարցը, սակայն անդրադարձ կկատարվի նաև Ռուսաստան–Թուրքիա երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի։ Ավելի ուշ՝ գարնան ամիսներին Մոսկվայում տեղի կունենա Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։
Էրդողանի այցի ընթացքում կքննարկվի նաև վիզաների ազատականացման նախագիծը։ Սամսարի նշել է, որ առաջին փուլում կչեղարկվեն ծառայողական անձնագրերի տերերին և վարորդներին տրվող վիզաները։ Ավելի ուշ օրակարգ կբերվի նաև վիզային ռեժիմի ընդհանրապես չեղարկման հարցը։
Թուրք դեսպանի խոսքով՝ վիզաների չեղարկումը կնպաստի Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ակտիվացմանը, կխթանի զբոսաշրջությունը։ Թուրք դեսպանը հիշեցրել է նաև, որ երկու երկրները նպատակ են դրել երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 100․000 դոլարի։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02