Tert.am - Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի չորս բժիշկներ Հայաստանում և Արցախում վիրահատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վնասվածքներ ստացած վեց զինվորականների և քաղաքացիների:
Ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Գրիգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ասոցիացիայից այստեղ է եկել չորս բժիշկ, իսկ հետագայում մեկ բժիշկ կմնա Ստեփանակերտում և տեղեկատվություն կհաղորդի իրենց:
«Ըստ նրա տրամադրած տեղեկատվության`այստեղ կժամանեն բժիշկներ, մենք ֆինանսական և բժշկական օգնություն կցուցաբերենք հիվանդանոցներին: Այս անգամ հիմնականում բարդ ներհորդային վիրահատություններ են կատարվել, որոնք նեղ մասնագիտական մոտեցում են պահանջում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա` հավելելով, որ բժիշկները վիրահատել են ոչ միայն զինվորականների, այլև մասնագիտությամբ օպերատոր քաղաքացու:
Ռուսաստանի հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի անդամ, Մոսկվայի Յուդինի անվան 79-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արտակ Մացակյանն էլ տեղեկացրեց, որ իրենց ասոցիացիան ստեղծվել է հայ ժողովրդին բարեգործական օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Վերջին դեպքերի հետ կապված որոշեցինք օգնություն ցուցաբերել մեր բանակին: Եղել ենք արցախյան հոսպիտալներում, իրականացրել ենք մի շարք վիրահատություններ: Այս պահին Ստեփանակերտում և Երևանում արվել է 6 վիրահատություն`ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ»,-շեշտեց նա`հավելելով, որ մայիսի կեսերին ևս երկու բժիշկ կգա Հայաստան և կմեկնի Արցախ:
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Մոսկվայից ժամանած բժիշկները մեկ վիրահատություն են կատարել նաև իրենց բժշկական հաստատությունում:
«Կապիտան Հովհաննես Ավթանդիլյանը բավականին լուրջ հրազենային-բեկորային վնասվածք ուներ: Վիրահատությունն անցել է բարձր մակարդակով, վիրավորն իրեն լավ է զգում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Լևոն Ժամագործյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում ասոցիացիայի հետ համագործակցությունն ավելի կընդլայնվի:
ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետի խոսքով`նմանատիպ վիրահատություններ Հայաստանում հաճախ են կատարվում:
«Եթե հետագայում լինեն բարդ դեպքեր, և մենք չկարողանանք վիրահատել, հիվանդներին կուղարկենք Մոսկվա կամ բժիշկները կգան այստեղ, հետո հսկողությունը կիրականացնենք մենք: Բոլոր վիրահատված հիվանդների վիճակը, բավարար է»,-շեշտեց նա:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47