Նախագահ Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արմեն Սարգսյանը տարբեր տարիների բազմիցս մասնակցել է այդ ֆորումին, եղել ֆորումի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ:
Միջազգային տնտեսական հայտնի Capital Finance International ամսագրի 2018-2019թթ. ձմեռային համարում, որը նվիրված է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին եւ տարածվելու է ֆորումի մասնակիցներին, տպագրված է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը:
Նախագահ Սարգսյանը ողջունում է, որ այս տարի Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու է մեծ պատվիրակությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասված է պատասխանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը լինելու է Դավոսում՝ մասնակցելու միջազգային տնտեսական համաժողովին:
Հիշեցնենք նաև, որ Դավոսի համաժողովին այս տարի չմասնակցելու իրենց մտադրության մասին հայտարարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր չմեկնելու մեջ մեղադրել է դեմոկրատներին:
«Սահմանների անվտանգության հարցում Դեմոկրատների անհաշտության և մեր երկրի համար անվտանգության մեծ նշանակության պատճառով հարգանքով չեղյալ եմ հայտարարում իմ շատ կարևոր այցը շվեյցարական Դավոս,- գրել է Twitter-ում նա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ չմասնակցելու վերաբերյալ հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի ղեկավարը չի կարողանա ներկայանալ համաժողովին՝ աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով:
Նշենք, որ համաժողովի թեման ձևակերպված է այսպես՝ «Գլոբալացում 4:0. գլոբալ ճարտարապետության կառուցումը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում»:
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55