ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կրում են ընդհանուր բնույթ, դրանցում հստակ ուղերձներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Սակայն, ըստ նրա, շրջանառությունից հանվել է «ինքնորոշման իրավունք» հասկացությունը, խոսվում է միայն հակամարտության ինչ-որ արդար լուծման մասին։
«Մենք քանիցս այդ մասին հայտարարել ենք։ Չնայած Զոհրաբ Մնացականյանը եւ Ռուբեն Ռուբինյանը փորձում են մեզ համոզել, թե Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հանված չեն օրակարգից, դրան դժվար է հավատալ՝ հաշվի առնելով Բաքվի հայտարարություններն այն մասին, որ նման պայմանավորվածություններ չեն եղել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։ Այդ հանդիպումների արդյունքներով մեկ պաշտոնական հայտարարություն եւ մեկ հաղորդում են արվել, որոնցում չի հիշատակվում Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- նշել է նա։
Շարմազանովի խոսքով՝ առայժմ հայկական իշխանություններից չի ստացվել նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի դրական ակնկալիքները 2019թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Ալիեւը հայտարարում է այն մասին, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, հետո հետեւում է Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե 2019-ն առաջընթացի տարի է լինելու։ Իսկ Փաշինյանն, իր հերթին, Ալիեւի հետ Դուշանբեում, վերելակում ձեռքսեղմումից հետո, Ալիեւին անվանում է «կիրթ ու դաստիարակված»։ Փաշինյանը Ստեփանակերտում ասում է, թե չի կարող բանակցություններ վարել Ղարաբաղի անունից եւ ամեն բան կանի, որպեսզի ներառի Ստեփանակերտը բանակցային գործընթացում։ Միայն թե անհասկանալի է, թե ինչու այդ մասին ոչ մի անգամ չի ասվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 5 հանդիպումների արդյունքներով»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02