Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««ժողովուրդներին պատրաստել խաղաղության». Այս պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների մեջ հայտնվում է շատ հաճախ, սակայն գործնական առումով հակամարտող կողմերն անում են տրամագծորեն հակառակ գործողություններ։
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ հասարակության հետ աշխատում են մեծ թվով խաղաղասիրական նախաձեռնություններ և կազմակերպություններ, Ադրբեջանում իրականացվում է հասարակությունը Պատերազմի պատրաստելու քաղաքականություն։
Ադրբեջանում լայնորեն խրախուսվում է հայատյաց հռետորաբանությունը, Հայ սպանելը դիտարկվում է հերոսություն, իսկ քաղաքական կարիերայի աճի կարևոր նախապայման ու բաղադրիչ է համարվում Արցախը գրավելու և «պատմական արդարությունը» վերականգնելու, Հայաստանը ադրբեջանական պատմական տարածք համարելու մասին հայտարարությունները։
Հայաստանի հասարակությանը խաղաղության պատրաստում են արդեն 10 տարի՝ տարրաբնույթ «իրավապաշտպան» կազմակերպություններ և «մեծ սիրտ» ունեցող ակտիվիստներ, որոնք գաղափարական և ֆինանսական սնուցում են ստանում միջազգային մասնավոր կազմակերպություններից։ Իսկ Ադրբեջանում, 2014թ-ից հետո այդ կազմակերպություններն արգելվել են, իսկ «իրավապաշտպաններն» ու «ակտիվիստները» մեկուսացված են, ու զրկված են ակտիվ խաղաղասիրական միջոցառումներ և գործողություններ կատարելու գաղափարական ու ֆինանսական սնուցումից։
Ժողովուրդների «Խաղաղության պատրաստումը» պետք է ընթանա զուգահեռ, սինխրոն կերպով, բայց ոչ երբեք միակողմանի։ Այլապես կարող է տպավորություն ստեղծվել, որ հակամարտության կողմերից մեկին պատրաստում են կապիտուլյացիայի, իսկ մյուսին՝ ռազմական ագրեսիայով այդ կապիտուլիացիան հարկադրելուն։
Հայաստանի հասարակությանը կարիք չկա խաղաղության պատրաստել, մենք խաղաղասեր ազգ ենք, սակայն ունենք գենետիկ լավ հիշողություն, որտեղ հստակ գրված է. ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի։
Մենք չունենք խաղաղության այլ բանաձև, որովհետև մեր հակառակորդներն ատում են մեզ և սպասում են գտնել մեզ քնած՝ կացնահարելու և գլխատելու համար»։
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
12:53
12:37
12:15
12:03
11:48
11:35
11:22
11:03
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02