Իսրայելի բանակը հունվարի 21-ին հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական օբյեկտներին, որոնք դարձել են նախօրյակին Իսրայելի տարածքի հրթիռակոծման պատասխանը: Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են զինապահաստների, հետախուզության ուժերի օբյեկտի, վարժական ճամբարի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի վրա: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Սիրիայի տարածքից գործող «Ալ Քուդս» (հատուկ նշանակության ուժեր) իրանական ուժերը Սիրիայի տարածքից «երկիր-երկիր» դասի հրթիռ են արձակել Գոլանի բարձունքների վրա Իսրայելում, որը կալանվել է ՀՕՊ-ի «Երկաթ գմբեթ» համակարգի կողմից: Ի պատասխան այդ գրոհի Իսրայելի ՌՕՈՒ-ի կործանիչները գիշերվա ընթացքում գրոհել են «Ալ Քուդս»-ի թիրախները Սիրիայում, ինչպես նաեւ Սիրիայի ՀՕՊ-ի՝ իրենց վրա կրակ բացած հաշվարկների վրա
Գրոհի են ենթարկվել Սիրիայում «Ալ Քուդս» իրանական ուժերի ռազմական թիրախները, ներառյալ զինապահեստներ, հիմնականում՝ Դամասկոսի օդանավակայանում, իրանական հետախուզության օբյեկտ եւ իրանական վարժական ճամբար»,- ասված է բանակի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Իրանը, երեկ կրակ բացելով Իսրայելի տարածքի վրա, հերթական անգամ ապացուցեց Սիրիայում իր հաստատվելու իսկական նպատակները, ինչն սպառնում է Իսրայելի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- հայտարարել են իսրայելական բանակում՝ խոստանալով «շարունակել գործել Սիրիայում Իրանի ամրապնդվելու դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44