««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է նոր խորհրդարանում հանդես գալ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Լիահույս ենք, որ ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքը, ունենալով բացարձակ մեծամասնություն, ականջալուր կլինի ընդդիմադիրների կողմից բարձրացվող հարցերին, և խնդիրները ԱԺ-ում կլուծվեն փոխըմբռնման, փոխհամագործակցության արդյունքում, քանի որ դրանից շահում է ՀՀ ժողովուրդը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սկզբունքը մեկն է, գործել այնպես, ինչպես թելադրում է ժողովրդի շահը», - ասաց նա:
Պատգամավորը նշեց նաև, որ ավելորդ լավատեսություն չունի, որ ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ կպսակվեն կամ ընդդիմադիրները կողմ կքվեարկեն խորհրդարանական մեծամասնության բոլոր նախաձեռնություններին:
Լրագրողները Պետրոսյանից հետաքրքրվեցին նաև այս օրերին շրջանառվող մարզպետների՝ իրենց կողմից տրվող պարգևավճարներից ու 13-րդ աշխատավարձերի մասին լուրերից։
«Մենք այդ ամենին ընդամենը տիրապետում ենք ինտերնետային կայքերի մակարդակով։ ՀՀ Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին և պաշտոնատար անձ իրավասու է իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքով։ Հիմա ԱԺ-ն առաջին իսկ շփման առումով չունի այնպիսի իրավազորություն քննարկել կոնկրետ մարզպետի պարգևատրման հարցը։ Գոյություն ունի Հաշվեքննիչ պալատ, Պետական վերահսկողական ծառայություն, եթե դրանք կհայտնաբերեն, որպես խախտում կարձանագրեն, ԲՀԿ-ն երբերք չի խորշի այդ խախտման քաղաքական և իրավական գնահատականը տալուց»,- պատասխանեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ պետք չէ ավելորդ շտապողականություն դրսևորել և գնահատել այդ ամենը որպես յուրացում, վատնում։
«Ես իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել, որ ընդհանրապես պարգևատրումները ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն կատարվում են տարեկան գործողությունների արդյունքների հիման վրա, և քանի որ այդ մարզպետների պաշտոնավարման մեկ տարին չի լրացել, այս առումով կասկածելի է պարգևատրման հիմք հանդիսացած հանգամանքների առկայությունը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01