ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խանութից խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակիչը՝ ծնված 1977թ., խանութից գողություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ՝ Արմավիրի մարզի՝ 1995թ. ծնված բնակչի հետ, 2017 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գործող խանութի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել ներս, իսկ ընկերը, կանգնելով մուտքի դռան մոտ, հսկել է տարածքը:
Այնուհետև Երևանի 42-ամյա բնակիչը դուրս է բերել տարբեր տեսակի ծխախոտներով լի պարկ, ալկոհոլային խմիչքներ, քաղցրավենիք և այլ իրեր, այդ թվում՝ գումար, բանկային քարտ, որոնք նրանք տեղափոխել են Երևանի բնակչի վարձակալած բնակարան։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն օրը Արմավիրի մարզի 24-ամյա բնակիչը գողացված բանկային քարտով կատարել է կանխիկացման գործարք:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 42-ամյա բնակչին և Արմավիրի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44