Tert.am - Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առջև ուղերձ է հղել, որում անդրադարձել է նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես շեշտվում է, որ Լոս Անջելեսի ողջ ժողովուրդը միասնականորեն այս օրերին հիշատակում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
«Հիշելով այդ իրադարձությունների 1.5 միլիոն զոհերին` մենք հիշում ենք նաև, որ ինչպես անցյալի սարսափները, այնպես էլ ներկայի ագրեսիան պետք է հիշել և դատապարտել»,- նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը:
Էրիկ Գասետին ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելիս մենք հիշատակում ենք մի ճշմարտություն, որը չի կարող հերքվել:
«Հայ ժողովուրդն ապրել է մեծ տառապանք, որն արժանի է լիակատար ճանաչման և արդարության համար պայքարում երբեք չպետք է միայնակ լինի»,- ասել է Գասետի:
Նա նաև խորը մտահոգություն է հայտնել 1994թ-ի հրադադարի խախտմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
«Այս ագրեսիան խորը ազդեցություն ունի նաև Լոս Անջելեսի և շրջակա տարածքների վրա, որը տուն է դարձել Հայաստանից դուրս բնակվող մեծաթիվ հայերի համար: Հակամարտության կարգավորման ուղին պետք է լինի խաղաղությունը, այլ ոչ թե պատերազմը»,- շեշտել է Լոս Անջելեսի քաղաքապետը:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02