ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 20-ին «Թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 02 խումբը «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք, աջ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքում գործող բուքմեյքերական գրասենյակներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1997 թվականին ծնված բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 25-ամյա երիտասարդի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնասներ:
20.01.2019 թվականին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացել է Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01