Հունվարի 18-ին ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարությանը, տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր Շվեյցարիայում «հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը» նվիրված փոստային նամականիշ է թողարկվել: Ըստ այս տեղեկության՝ նամականիշերի թողարկման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանատան և «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի (Schweizerische Post” AG) հետ: Նշվում է, որ նամականիշները թողարկվել են ոչ առևտրային նպատակով և կօգտագործվեն դեսպանության կողմից:
Այնինչ, «Շվեյցարիայի փոստ» ԲԸ-ի կայքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ կայքում հասանելի է Web Stamp («Վեբ շտամպ») ծառայությունը, որի միջոցով էլ տպվել է ադրբեջանական կողմի տարածած նամականիշը: Նշված ծառայությունը թույլ է տալիս կայքում գրանցվելով պատվիրել նամականիշ, որը հնարավոր է ստեղծել սեփական դիզայնով:
Սեփական նկարով և դիզայնով պատվիրված նամականիշը կարող է 1-3 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել պատվիրատուին: Մեկ սովորական նամականիշ հնարավոր է ստեղծել և պատվիրել սկսած մոտ 1 շվեյցարական ֆրանկով (համարժեք է նույնքան ԱՄՆ դոլարին): Վերոնշյալն արդեն իսկ ցույց է տալիս, որ «Շվեյցարիայի փոստ»-ում ցանկացած անձ կարող է պատվիրել և ստանալ իր իսկ դիզայնով նախապատրաստած նամականիշ, ինչի համար պարտադիր չէ «առանձին պայմանավորվածություն ձեռք բերել փոստի հետ»: Որպես օրինակ կարող ենք ներկայացնել նույն տրամաբանությամբ կայքի միջոցով «Սումգայիթի և Բաքվի ջարդերին նվիրված» նամականիշի օրինակ:

14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55