Իրանական Mahan Air ավիաընկերությանն արգելել են չվերթներ իրականացնել դեպի Գերմանիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Reutersգործակալությունը:
«Քաղաքացիական ավիացիայի դաշնային գերատեսչությունը (Luftfahrtbundesamt) հունվարի 21-ից տեղեկացրել է Mahan Air-ին Իրանից Գերմանիա և հակառակ ուղղությամբ թռիչքների թույլտվության անհապաղ կասեցման մասին: Կասեցումն ուժի մեջ է մտնում նույն օրը, այսինքն՝ այսօրվանից»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ճեպազրույցին ներկա ԳԴՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերի խոսքով՝ Բեռլինը շարունակում է աջակցել իրանական միջուկային համաձայնագրին, սակայն «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեությունը, ինչպես նաև բալիստիկ ծրագիրը», անթույլատրելի են:
«Սիրիայում հակամարտությանն աջակցող և կոնֆլիկտի տարածաշրջանում մարդկանց վիճակի վատթարացմանը մասնակցություն ունեցող ընկերությունների թռիչքներն արգելելն արտաքին քաղաքականության առումով Գերմանիայի շահերից է բխում», - ասել է Բուրգերը:
Ավելի վաղ BILD պարբերականը հայտնել էր, որ գերմանական կառավարությունը մտադիր է 2019թ.-ից արգելել իրանական Mahan Air ավիաընկերության օդանավերին օգտագործել գերմանական օդանավակայանները:
Mahan Air-ը շաբաթական 6 անգամ թռիչք էր իրականացնում Գերմանիայի և Թեհրանի միջև`4 անգամ Դյուսելդորֆից և 2 անգամ Մյունխենից:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02