ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին:
Ինչպես հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից, ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համոզմամբ՝ նախագիծը խթանելու է ներդրումային ծրագրերի հոսքը տարածաշրջան:
Ստեղծվելու է գործառույթների այնպիսի համադրություն և գործառնական գոտիների հերթագայություն, որը բնականոն կերպով փոխանցելու է զարգացումը մի գոտուց դեպի մյուսը, ինչպես նաև խթանելու է ամբողջ համակարգի ինքնազարգացումը:
Ընդունելով գծային զարգացման սկզբունքը՝ ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք՝ առևտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի և զվարճանքի գոտիներով:
Խոսքը մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղու մասին է (promenade), որը ծառայելու է կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) և կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ:

09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01