ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը անդրադարձել է ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հայտարարությանն այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգևատրելը։
Տոնոյանը, մասնավորապես, գրել է.
«Ի պատասխան ՀՀ ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարության այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգևատրելու գործառույթի իրականացումը, հայտնում եմ, որ իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 2010-2011թթ-ին պարգևատրել է ինքն իրեն.(գրավոր հարցման դեպքում կարող ենք ներկայացնել հիմնավոր փաստաթղթեր)»։
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ ինքնապարգևատրումն օրենքով արգելված չէ, բայց կա հարցի բարոյական կողմը, այդ իսկ պատճառով ինքն իրեն պաշտոնավարման երկու տարիների ընթացքում երբևէ չի պարգևատրել:
«Որպես կանոն, մարզպետն իրեն չպետք է պարգևատրի՝ զուտ բարոյական իմաստով, հոգեբանական իմաստով։ Դրանով դու շեշտում ես քո ուշադրությունը, հոգատարությունը պետության նկատմամբ։ Ամենաստորին օղակներին պետք է պարգևատրել, ովքեր որ ցածր աշխատավարձ են ստանում, միայն նրանց պետք է պարգևատրել», - ասել էր Բագրատյանը` հավելելով, որ ինքն իրեն երբեք չի պարգևատրել։
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02