ՏՏ ինդուստրիայի հսկաները մարդու գործողությունները ապրանքի են վերածում: Նրանք աննկատ վերահսկում են օգտատիրոջ ամեն մի քայլը եւ կառավարում նրա վարքը: Տեղեկատվության հավաքման եւ հետագա մանիպուլյացիաների համակարգը նոր կապիտալիզմ է: Եվ նրա զարգացումը վերահսկելը ավելի է բարդանում: Հետեւելու հիման վրա կառուցված նոր բիզնես մոդելների ֆենոմենի մասին պատմում է Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտող Շոշաննա Զուբոֆը: «Կապիտալիզմի վերահսկողության դար» գրքում նա նկարագրում է այն սկզբունքները, որոնցով աշխատում են ժամանակակից ՏՏ ինդուստրիայի հսկաները, գրում է HighTech-ը: Օգտատիրոջ վարքի համընդհանուր մոնիթորինգի եւ վերահսկողության դարաշրջան է: «Մարդը դարձել է հում նյութի աղբյուր», — գրում է Զուբոֆը: «Առաջ մենք փնտրում էինք Google-ում, իսկ հիմա Google-ն է փնտրում մեր մեջ: Առաջ մենք թվային ծառայություններն անվճար էինք կարծում, այժմ մեզ են անվճար համարում», — Guardian-ը մեջբերում է հետազոտողին: Կորպորացիաները հարստանում են մարդու հաշվին. նրանք հետազոտում են նրան, խոշորացույցով զննում, իսկ հետ այդ տվյալների հիման վրա ալգորիթմներ հարմարեցնում: Արդյունքում Google-ը եւ Facebook-ը կանխատեսման համակարգերի անվան տակ մանիպուլյացիայի եւ շահարկման գործիքներ են ստեղծում: Վերահսկող կապիտալիզմի պայմաններում առեւտրի գլխավոր օբյեկտ է դառնում մարդու անձնական փորձը, որով, ինչպես պարզվում է կարելի է շուկայում գործառնություններ կատարել: Ընդ որում օգտատերերի մեծամասնությունը չի պատկերացնում թե որքան խորն են ՏՏ հսկաները հետազոտում նրանց նախընտրությունները եւ հետաքրքրությունները: Ցանկացած որոնողական հարցում, լայք, գրառում, գեոլոկացիա, նկար, տեսանյութ եւ անգամ կետադրական նշան մեքենայական ուսուցման բազայով ալգորիթմին է ուղարկվում: Զարմանալի չէ, որ անգամ անմեղ «Ես 10 տարի առաջ» մարտահրավերը, որը սկսվեց տարածվել Facebook-ում եւ Instagram-ում սոցցանցերի կողմից որպես մտածված քայլ համարեցին՝ արհեստական ինտելեկտին մարզելու համար: Զուբոֆի կարծիքով օգտատիրոջ վարքի կանխատեսման մեխազնիմները բիզնես մոդելի զարգացման հերթական շրջապտույտ չեն, այլ կապիտալիստական կարգի նոր փուլը, որը վերջնական արդյունքում խաթարում է ժողովրդավարությունը: Այս պայմաններում հասարակությունը բաժանվում է վերահսկողների եւ վերահսկվողների: Չարժե սպասել, որ կորպորացիաները ինքնակարգավորմամբ կզբաղվեն: Նրանց համար գոյություն ունեցող համակարգի պահպանությունը գոյատեւելու երաշխիք է: «Վերահսկիչ կապիտալիստներից գաղտնիություն պահանջելը նույնն է, ինչ Հենրի Ֆորդին խնդրել ձեռքով հավաքել ամեն մի Ford T-ն: Կամ խնդրել ընձուղտին կարճացնել իր պարանոցը», — եզրափակում է Զուբոֆը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02